Խճանկար

Շակիրան և Ժերար Պիկեն երկրորդ անգամ ծնողներ են դարձել

1 րոպեի ընթերցում

Շակիրան և Ժերար Պիկեն երկրորդ անգամ ծնողներ են դարձել

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Շակիրան և «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն կրկին ծնողներ են դարձել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, ծնվել է նրանց երկրորդ որդին: Ստացված տեղեկությունների համաձայն՝ երեխան լույս աշխարհ է եկել կեսարյան հատումով հունվարի 29-ի ուշ երեկոյան: Ծնողները դեռ չեն որոշել երեխայի անունը:

Երգչուհին վարձել է Բարսելոնայում գտնվող հիվանդանոցի ողջ հարկը՝ խուսափելով հետաքրքրասերներից:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Շակիրան և Պիկեն պլանավորել են իրենց որդուն՝ Միլանին, սովորեցնել 7 տարբեր լեզուներ: Զույգը համոզված է, որ փոքր տարիքում օտար լեզուների ուսուցումը հօգուտ 2 տարեկան տղայի կլինի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում