ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ատլանտայի Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտը ներկայացրել Է նոր տեսագրություն, որտեղ չորս ռոբոտներ մարդուն հավասար մասնակցում են նվագելուն: Մեքենաները սովորել են ոչ միայն առաջադրված ծրագրով նվագակցել կենդանի երաժշտին, այլեւ համապատասխան իմպրովիզացիա անել, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Daily Mail-ին:
Երեք ոչ մեծ ռոբոտներ (հեղինակը դրանց անվանել Է Shimin) կատարում են աշխատանքի պարզ մասը, որը չի պահանջում գործիքների բանեցում. երկուսը կատարում են հարվածայինների համար նախատեսված պարտիան, իսկ մեկը՝ մեղեդու նվագակցումը:
Մշակման նորույթը ցուցադրում Է Shimon չորրորդ խոշոր ռոբոտը, որն իմպրովիզացիա Է անում մարիմբայով: «Շիմոնն ստիպված Է ոչ միայն մտածել, թե ինչ նվագի, այլեւ՝ ինչպես դա անի: Ալգորիթմները կարող են ստեղծել աշխարհի ամենահիանալի երաժշտությունը, բայց ռիթմի կորուստը հեշտորեն կփչացնի դրա սկզբնական գեղեցկությունը»,- պատմել Է ծրագրի ղեկավար Մեյսոն Բրետանը: