Բրիտանացիների ամենաչսիրած երկրներն են՝ Ռուսաստանը եւ Ուկրաինան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը եւ Ուկրաինան գլխավորել են Եվրոպայի այն պետությունների ցանկը, որոնց նկատմամբ բրիտանացիները համակրանք չեն տածում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Լոնդոնի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի (Chatham House) եւYouGov միջազգային հետազոտական կենտրոնի հետազոտության մեջ, որը հունվարի 30-ին հրապարակվել Է Լոնդոնում:

Հետազոտությունն առցանց կատարվել Է անցյալ տարվա ամռանը: Դրան մասնակցել Է շուրջ 3 հազար մարդ:

Հարցման համաձայն՝ Եվրոպայի երկրների թվում բրիտանացիներն առավել բացասական վերաբերմունքն ունեն Ռուսաստանի եւ Ուկրաինայի նկատմամբ. 56 տոկոս «անբարենպաստ» ձայն ունի Ռուսաստանը եւ 23 տոկոս՝ Ուկրաինան, երրորդ տեղում Է Թուրքիան՝ 17 տոկոսով:

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքն զգալորեն վատացել Է 2012 թվականից՝ 26 տոկոսով: Ուկրաինայի նկատմամբ բացասական վերաբերմունքը վերջին երկու տարում չի փոխվել. 2012 թվականին նրան բացասաբար Էր վերաբերվում նույնպես բրիտանացիների 23 տոկոսը:

Կղզիների բնակիչներն առավել մեծ համակրանք են տածում Նիդեռլանդների, Շվեդիայի եւ Նորվեգիայի նկատմամբ:

Հայերեն Русский

Իսրայելը Սպիտակ տանն ավելի մեծ բարեկամ չի ունեցել. Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Թրամփին աջակցության համար

ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է Ավստրալիայի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի հետ

Դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալել է պաշտոնական ընթրիք՝ Մերիդիան միջազգային կենտրոնի գլխավոր հանդիսությանն ընդառաջ

«Նոր գիրք»-39/26.      Սենկևիչ,  Հովհաննիսյան, Հաուզել

Տեներիֆեում մեկնարկել է STARMUS VIII-ը․ լուսնային «Արտեմիս 2» առաքելության անձնակազմն արժանացել է Սթիվեն Հոքինգի անվան մեդալին

COP17. պաշտոնական բացման համերգային ծրագիր

Հայաստանը մեծ ջանքեր է գործադրել COP17-ի կազմակերպման համար. Աստրիդ Շոմաքեր

ՇՄ նախարարը COP17-ի մասնակիցներին հրավիրել է միանալ վտանգված տեսակների վերականգնման դաշինքին

ԱԳՄԱ նախարարը կարևորել է կենսաբազմազանության պահպանության պարտավորությունները գործնական քայլերի վերածելու անհրաժեշտությունը

Թող Երևանը դառնա քաղաքական նոր վճռականության հանգրվան․ վարչապետը պաշտոնապես բացել է COP17-ը