Խճանկար

Լեհաստանում պինգվինի կտուցի՝ աշխարհում առաջին պրոթեզն են դրել

1 րոպեի ընթերցում

Լեհաստանում պինգվինի կտուցի՝ աշխարհում առաջին պրոթեզն են դրել

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարշավայի կենդանաբանական այգու պինգվինն ստացել Է կտուցի՝ աշխարհում առաջին պրոթեզը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է լեհական Gazety Wyborcza հրատարակությունը:

Արհեստական կտուցը պատրաստել եւ տեղադրել են Լեհաստանի Նասուտուվա քաղաքի, որը գտնվում Է Լյուբլինի վոյեվոդությունում, ստոմատոլոգները: Այս կերպ նրանք որոշել են օգնել կենդանուն, որը ցեղակիցների հետ մենամարտում վնասել Էր իր կտուցի ստորին մասը:

Վնասվածքի պատճառով թռչունը չԷր կարողանում ինքնուրույն ուտել եւ խմել: «Կենդանաբանական այգում այսպիսի վնասվածքներ հազվադեպ են լինում, սակայն բնության մեջ դա կնշանակեր մահվան դատավճիռ»,- հայտնել են բժիշկները: Ինչպես նշում են ստոմատոլոգները, կենդանին արդեն վարժվել Է նոր կտուցին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում