Apple-ը սմարթֆոնների վաճառքների ցուցանիշով առաջ Է անցել Samsung-ից

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple-ը 2014 թվականի չորրորդ եռամսյակում 2011 թվականից ի վեր առաջին անգամ հարավկորեական Samsung Electronics-ից առաջ Է անցել սմարթֆոնների վաճառքների ցուցանիշով, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Bloomberg գործակալությանը:

Strategy Analytics հետազոտական ընկերության տվյալների համաձայն՝ հոկտեմբեր - դեկտեմբերին երկու ընկերություններն Էլ վաճառել են 74,5 միլիոն սմարթֆոն, համաշխարհային շուկայում դրանցից յուրաքանչյուրի բաժինը կազմում Է 19,6 տոկոս: Apple-ը սմարթֆոնների համաշխարհային արտադրողների թվում առաջին տեղ չի բարձրացել 2011 թվականի հոկտեմբեր - դեկտեմբերից:

Չինաստանի Lenovo-ն Motorola Mobility-ի ձեռքբերումից հետո սմարթֆոնների աշխարհի առաջատար մատակարարների ցուցակում գրավել Է երրորդ տեղը, շուկայում նրա բաժինը հասել Է 6,5 տոկոսի: Չինաստանի մյուս արտադրողը՝ Xiaomi-ն, որը խոշորագույնների «եռյակն» Էր մտել անցյալ տարվա երրորդ եռամսյակում, հոկտեմբեր - դեկտեմբերին իջել Է վեցերորդ տեղը: Այս ցուցակում հինգերորդ տեղն զբաղեցրել Է LG Electronics-ը:

Այս տարի Apple-ի կողմից ավելի խոշոր Էկրանով սարքերի թողարկումն ԱՄՆ-ի ընկերությանը թույլ Է տվել բարելավել իր դիրքերը մի շարք շուկաներում, ներառյալ Չինաստանը, եւ շուկայի մի մասը խլել Samsung-ից: «Lenovo-Motorola-ն и Apple-ը կտրուկ ուժեղացրել են իրենց դիրքերը Չինաստանում եւ ամբողջ աշխարհում: «Xiaomi-ի արագ աճի «ոսկե դարաշրջանը» մոտենում Է ավարտին»,- նշել Է Strategy Analytics-ի գործադիր տնօրեն Նեյլ Մոուսթոնը:

Ընդհանուր առմամբ համաշխարհային շուկայում չորրորդ եռամսյակում սմարթֆոնների վաճառքներն աճել են 31 տոկոսով՝ մինչեւ 380,1 միլիոն, իսկ ամբողջ 2014 թվականի արդյունքներով՝ հասել են ռեկորդային 1,3 միլիարդ սարքի, վկայում են Strategy Analytics-ի տվյալները:

«Ինտերֆաքս»-ի հաղորդման համաձայն՝ անցյալ տարի բոլոր շարժական հեռախոսների վաճառքներն աճել են 7 տոկոսով՝ մինչեւ ռեկորդային 1,8 միլիարդ: Շուկայի առաջատարն Է մնացել Samsung-ը. նրա բաժինը կազմել Է 22,4 տոկոս, երկրորդ տեղն զբաղեցրել Է Microsoft-ը, որը գնել Է Nokia-ի շարժական սարքերի գործարարությունը՝ 11 տոկոս բաժնով, երրորդ տեղը՝ Apple-ը՝ շուկայի 10,6 տոկոս բաժնով:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում