Մարզային

Արարատի Լիդերության դպրոցի շրջանավարտներին հանձնվեցին վկայականներ

1 րոպեի ընթերցում

Արարատի Լիդերության դպրոցի շրջանավարտներին հանձնվեցին վկայականներ

ԱՐՏԱՇԱՏ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կանանց քաղաքական լիդերություն. գենդերային հավասարության եւ մասնակցային ժողավրդավարության առաջմղման հեռանկարները Հայաստանում» ծրագրով հունվարի 29-ին անցկացվեց մարզային համաժողով շուրջ 15 ՀԿ-ների մասնակցությամբ:

Համաժողովին ներկա էին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը եւ մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը: Իր խոսքում կարեւորելով կանանց դերը հասարակության բոլոր բնագավառներում` Աբրահամյանն ընդգծեց, որ Հկ-ներն աշխատանք են տանում հատկապես խոցելի խմբերի հետ: Նա հարկ համարեց, որ Հկ-ները սերտացնեն իրենց կապեը համայնքապետարանների, քաղաքապետարանների եւ մարզպետարանի հետ` իրենց գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով:

Համաժողովի ընթացքում Արարատի Լիդերության դպրոցի շրջանավարտներին հանձնվեցին վկայականներ:

Համաժողովում հանդես եկան ավելի քան 10 զեկուցողներ, ովքեր իրենց խոսքում բարձրացրեցին այնպիսի հարցեր, ինչպիսիք են մարզի հասարակական կյանքին երիտասարդության մասնակցությունը, մարզի զարգացման գործում Հկ-ների եւ քաղաքացիների դերն ու մասնակցությունը եւ այլն:

Լիլիթ Մաճկալյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում