Լոնդոնի մետրոյի տասնյակ կայարաններ կվերածվեն հյուրանոցների

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի մետրոյի հիսուն վնասաբեր կամ փակ կայարաններ, ավտոկայարաններ եւ դրանց հարող շենքեր կվերակառուցվեն-կդարձվեն շքեղ բնակարաններ, թանգարաններ, հյուրանոցներ, գրասենյակներ եւ առեւտրական կենտրոններ այն նախագծի շրջանակներում, որը պետք Է բերի 3,4 միլիարդ ֆունտ ստեռլինգի եկամուտ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Transport forLondon (TfL) ընկերությունը, որը կառավարում Է Լոնդոնի տրանսպորտային ցանցը:

Ընկերությունն այս որոշումը կայացրել Է տրանսպորտային ենթակառուցվածքի մշտական կատարելագործման եւ նորոգման սեփական ծախսերի մի մասի ծածկման, ինչպես նաեւ այն բանի համար, որ հնարավորություն ստանա իջեցնելու երթեւեկության խիստ բաձրացած գները:

«Լոնդոնի բնակչությունը ներկայիս 8,4 միլիոնից 2030 թվականին կաճի մինչեւ 10 միլիոն: Լոնդոնին անհրաժեշտ են նոր տներ եւ գրասենյակային շենքեր, իսկ տրանսպորտային ցանցին՝ հուսալի երկարաժամկետ ներդրումներ»,- TfL-ի պլանները պարզաբանել Է առեւտրային զարգացման գծով տնօրեն Գրեմ Քրեյգը:

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, TfL-ն կհայտարարի հայտամրցույթ, որից հետո մի քանի շինարարական ընկերություններ կստանան տարբեր նատակների համար նախագծում ներառված շենքերի վերակառուցման պատվեր:

Հայերեն Русский

Իսրայելը Սպիտակ տանն ավելի մեծ բարեկամ չի ունեցել. Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Թրամփին աջակցության համար

ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է Ավստրալիայի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի հետ

Դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալել է պաշտոնական ընթրիք՝ Մերիդիան միջազգային կենտրոնի գլխավոր հանդիսությանն ընդառաջ

«Նոր գիրք»-39/26.      Սենկևիչ,  Հովհաննիսյան, Հաուզել

Տեներիֆեում մեկնարկել է STARMUS VIII-ը․ լուսնային «Արտեմիս 2» առաքելության անձնակազմն արժանացել է Սթիվեն Հոքինգի անվան մեդալին

COP17. պաշտոնական բացման համերգային ծրագիր

Հայաստանը մեծ ջանքեր է գործադրել COP17-ի կազմակերպման համար. Աստրիդ Շոմաքեր

ՇՄ նախարարը COP17-ի մասնակիցներին հրավիրել է միանալ վտանգված տեսակների վերականգնման դաշինքին

ԱԳՄԱ նախարարը կարևորել է կենսաբազմազանության պահպանության պարտավորությունները գործնական քայլերի վերածելու անհրաժեշտությունը

Թող Երևանը դառնա քաղաքական նոր վճռականության հանգրվան․ վարչապետը պաշտոնապես բացել է COP17-ը