Խճանկար

Ամերիկացին 12 րոպեում կերել Է վեց խորտիկից բաղկացած նախաճաշը

1 րոպեի ընթերցում

Ամերիկացին 12 րոպեում կերել Է վեց խորտիկից բաղկացած նախաճաշը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի պրոֆեսիոնալ ուտող Ռենդի Սանթելը 12 րոպեում կերել Է 4,5 հազար կիլոկալորիա Էներգետիկական արժեքով նախաճաշը: Սանթելին մատուցված կերակուրների թվում եղել են բեկոնի վեց շերտ, վեց շերտ երշիկ, վեց ձու, վեց ձիթաբլիթ, վեց կտոր թոստ եւ վեց նրբաբլիթ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Mirror-ին:

Ռեկորդային նախաճաշն ամերիկացուն մատուցել են Ջոնս սրճարան-խորտկարանում, որը գտնվում Է Անգլիայի Լեսթեր քաղաքում: Հացկերույթը դիտել Է ավելի քան 300 հանդիսական: Չշեղվելու համար Սանթելը սեղանի առջեւ ծնկի Է իջել եւ դրել Է ականջակալներ: «Ամենադժվարին մասը նրբաբլիթներն Էին, որոնք բավականաչափ հաստ Էին»,- հայտարարել Է նա:

Սրճարանի համասեփականատեր Քամիլ Քոլայերը պատմել Է, որ Սանթելը դարձել Է ութերորդ մարդը, որն ընդհանրապես կարողացել Է ուտել բարձրկալորիական այդ նախաճաշը, եւ առաջինը, ով դա այդքան արագ Է արել:

Հունվարի սկզբին հայտնի Է դարձել, որ Անգլիայի Փորթիսհեդ քաղաքի սրճարանի տերերն իրենց հաճախորդներին առաջարկել են 59 կերակրից բաղկացած նախաճաշ: Դրա Էներգետիկական արժեքը կազմել Է ութ հազար կիլոկալորիա, իսկ գինը՝ շուրջ 23 դոլար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում