Գիտնականներն ապացուցել են աղջիկների գլոբալ գերազանցությունն ուսման ասպարեզում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջնակարգ դպրոցում աղջիկները տղաներից ավելի լավ են սովորում աշխարհի երկրների ճնշող մեծամասնությունում: Աղջիկների կրթական հաջողությունները կախված չեն սեռերի հավասարությունից, տնտեսական ու սոցիալական զարգացման մակարդակից (եւ ընդհանուր առմամբ հասարակության մեջ հավասարությունից): Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս եզրակացությանն են եկել ամերիկացի գիտնականները՝ տվյալներ հավաքելով աշխարհի 74 երկրների 1,5 մլն տասնհինգամյա դպրոցականների առաջադիմության վերաբերյալ: Հետազոտությունը ներկայացված Է Intelligence հանդեսում, դրա մասին հակիճ հաղորդվում Է Միսուրիի համալսարանի մամուլի տեղեկագրում:

Գիտնականները վերլուծել են ՄԱԿ-ի, ինչպես նաեւ Սովորողների կրթական ձեռքբերումների գնահատման միջազգային ծրագրի տվյալները, որոնք հավաքվել են 2000-ից մինչեւ 2010 թվականին: Ի տարբերություն այսօրինակ հետազոտությունների մեծամասնության, որոնք նվիրված են եղել միայն մաթեմատիկային (որտեղ տղաները աղջիկների հետ համադրելի արդյունքներ են ցուցաբերում), գիտնականները դիտարկել են տարբեր առարկաներ՝ գրականություն, մաթեմատիկա, բնական գիտություններ (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն):

Պարզվել Է, որ ուսումնասիրված երկրների (տարածաշրջանների) 70 տոկոսի դեպքում աղջիկները տղաներից ավելի լավ են սովորում: Բացառություն են կազմել երեք տարածաշրջաններ՝ Կոլումբիան, Կոստա Ռիկան եւ Հնդկաստանի Հիմաչալ Փրադեշի նահանգը: Գիտնականները չգիտեն, թե ինչու են հատկապես այս տարածքները հայտնվել ցուցակում (դրանց համար ընդհանուր Է միայն այն, որ այնտեղ սուրճ են աճեցնում):

Զարգացած երկրներում (Մեծ Բրիտանիա, ԱՄՆ եւ մի քանի այլ երկրներ) երկու սեռերի առաջադիմության մեջ խզումը հասնում Է նվազագույնի: Իսկ դպրոցական աղջիկները տղաներին առավել գերազանցում են այնպիսի պետություններում, որոնք հայտնի են սեռերի խիստ անհավասարությամբ՝ Քատարում, Հորդանանում, Արաբական Միացյա Էմիրություններում:

«Նույնիսկ այնպիսի երկրներում, որտեղ կանանց ազատությունը Էական սահմանափակումների Է ենթարկվում, տասնհինգամյա աղջիկներն ավելի լավ են յուրացնում մաթեմատիկան, գրականությունը եւ բնական գիտությունները»,-հայտարարել Է հետազոտության ղեկավար Դեւիդ Գիրին:

Այսպիսով՝ հասարակության մեջ գենդերային հավասարությունն ընդհանուր առմամբ ոչ մի կերպ չի ազդում առաջադիմության վրա. Ֆինլանդիայում եւ Քատարում դպրոցական աղջիկների մակարդակը նույնն Է եղել:

Հետազոտությունից արված եզրակացությունները գիտնականներին ստիպել են առաջադրելու հետեւյալ հարցը. եթե աղջիկները միջնակարգ դպրոցում ավելի լավ են սովորում, ինչու են նրանք այդքան թույլ ներկայացված քաղաքականության, գործարարության ու գիտության մեջ: Եթե զարգացող երկրներում դա մեծապես կապված Է տնտեսական ու սոցիալական գործոնների հետ, ապա մոլորակի առավել հարուստ տարածաշրջաններում գործում են նաեւ ներքին պատճառներ: Բանն այն Է, որ Եվրոպայում, ԱՄՆ-ում եւ Ճապոնիայում գերազանցիկների թվում տղաները նույնքան են, որքան եւ աղջիկները: Այսպիսով՝ հնարավոր Է, որ գերազանցիկների հենց այս կոհորտայից Է հավաքագրվում ապագա գործարար, քաղաքական ու գիտական ընտրախավը:

Հայերեն Русский

Իսրայելը Սպիտակ տանն ավելի մեծ բարեկամ չի ունեցել. Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Թրամփին աջակցության համար

ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է Ավստրալիայի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի հետ

Դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալել է պաշտոնական ընթրիք՝ Մերիդիան միջազգային կենտրոնի գլխավոր հանդիսությանն ընդառաջ

«Նոր գիրք»-39/26.      Սենկևիչ,  Հովհաննիսյան, Հաուզել

Տեներիֆեում մեկնարկել է STARMUS VIII-ը․ լուսնային «Արտեմիս 2» առաքելության անձնակազմն արժանացել է Սթիվեն Հոքինգի անվան մեդալին

COP17. պաշտոնական բացման համերգային ծրագիր

Հայաստանը մեծ ջանքեր է գործադրել COP17-ի կազմակերպման համար. Աստրիդ Շոմաքեր

ՇՄ նախարարը COP17-ի մասնակիցներին հրավիրել է միանալ վտանգված տեսակների վերականգնման դաշինքին

ԱԳՄԱ նախարարը կարևորել է կենսաբազմազանության պահպանության պարտավորությունները գործնական քայլերի վերածելու անհրաժեշտությունը

Թող Երևանը դառնա քաղաքական նոր վճռականության հանգրվան․ վարչապետը պաշտոնապես բացել է COP17-ը