Խճանկար

Չինաստանում աշխատանքից հեռացվել են հազվագյուտ սալամանդր կերած պաշտոնյաներին

1 րոպեի ընթերցում

Չինաստանում աշխատանքից հեռացվել են հազվագյուտ սալամանդր կերած պաշտոնյաներին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Չինաստանի Շենչժեն քաղաքում մի քանի պաշտոնատար անձինք հետաքննության ընթացքում հեռացվել են աշխատանքից այն բանից հետո, երբ նրանք կերակրի մեջ օգտագործել են Կարմիր գրքում գրանցված հսկայական սալամանդր, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական զանգվածային լրատվամիջոցներին:

Ինչպես նշել են Southern Metropolis Daily հրատարակության լրագրողները, իրենց լուսանկարիչներին ծեծել են պաշտոնյաների ընթրիքը լուսանկարելու փորձ անելիս, որին նաեւ ներկա Է եղել քաղաքի ոստիկանության ղեկավարությունը:

Այս պահին հազվագյուտ երկկենցաղին ուտելու մեջ կասկածում են 14 հոգու:

Անցյալ տարվա ապրիլին Չինաստանի իշխանությունները կտրուկ խստացրել են Կարմիր գրքի կենդանիների սպանության եւ գործածության համար պատասխանատվությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում