Խճանկար

Որոշ դեղամիջոցներ խթանում են դեմենցիան. գիտնականներ

1 րոպեի ընթերցում

Որոշ դեղամիջոցներ խթանում են դեմենցիան. գիտնականներ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրաճանաչ դեղորայքային պատրաստուկներից մի քանիսի երկարատեւ գործածումը մեծացնում Է ծերունական թուլամտության զարգացման վտանգը: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, պնդում են ամերիկացի հետազոտողներն այն հոդվածում, որը հրապարակվել Է Journal of the American Medical Association հրատարակությունում:

Գիտնականները 10 տարվա ընթացքում ուսումնասիրել են 3500 տարեց մարդկանց:

Հետազոտության համաձայն՝ դեպրեսիայի, անքնության, անմիզապահության եւ պոլինոզի դեմ որոշ դեղեր խթանում են դեմենցիան եւ Ալցհայմերի հիվանդության զարգացումը:

Ինչպես նշում են մասնագետները, այս խնդրի լուծում կարող Է դառնալ նույն դեղերի պակաս ինտենսիվ ընդունումը, որոնց մի մասը վաճառվում Է առանց դեղատոմսի:

Գիտնականները նաեւ հույսեր են կապում բուժման այլընտրական մեթոդների հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում