Խճանկար

Աշխարհն առանց Facebook-ի ապրեց ավելի քան 30 րոպե

1 րոպեի ընթերցում

Աշխարհն առանց Facebook-ի ապրեց ավելի քան 30 րոպե

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Facebook և Instagram սոցիալական ցանցերը հունվարի 27-ի առավոտյան ավելի քան 30 րոպե անհասանելի էին օգտատերերի համար: Դրա ֆոնին ակտիվացել էր Twitter-ը, որտեղ վայրկյանում հազարավոր գրառումներ էին արվում #facebookdown հաշթեգով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ֆեյսբուք»-ում մուտքի ժամանակ երևում էր հաղորդագրություն այն մասին, որ կայքի ադմինիստրացիան տեղյակ է խափանման մասին և խոստանում է հնարավորինս արագ կարգավորել այն:

Երեւանի ժամանակով 11:10-ի դրությամբ խնդիրը հարթվել էր եւ սոցցանցը հասանելի էր, սակայն միջազգային լրատվամիջոցները հասցրել էին հայտնել, որ «Ֆեյսբուքը» խափանվել է:

Վերջին անգամ սոցցանցի աշխատանքում խափանում Է տեղի ունեցել 2014 թվականի հունիսի 19-ին: Կեսժամանոց պարապուրդը ընկերության վրա կես միլիոն դոլար նստեց: Facebook-ն աշխարհում առավել մեծ ժողովրդականություն վայելող սոցիալական ցանցն Է, նրա լսարանը կազմում Է 1,35 միլիարդ օգտատեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում