Խճանկար

Իռլանդիայում հանրաքվեով կորոշեն համասեռամոլների ամուսնության հարցը

2 րոպեի ընթերցում

Իռլանդիայում հանրաքվեով կորոշեն համասեռամոլների ամուսնության հարցը

ԴՈՒԲԼԻՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսին Իռլանդիայում նախատեսվում է անցկացնել հանրաքվե, որի շրջանականում քաղաքացիները կորոշեն` արդյո՞ք պետք է երկրի Սահմանադրության մեջ փոփոխություն կատարել, որպեսզի երկրի համասեռամոլներն ամուսնության իրավունքն ստանան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով euromag-ը, հանրաքվեի անցկացման գաղափարը ողջունում է հասարակության մեծ մասը, քաղաքական գործիչներն ու զանգվածային լրատվության միջոցները: Նախնական տվյալներով, քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների 70 տոկոսը կողմ կքվեարկեն Սահմանադրության մեջ փոփոխությունների անցկացմանը:

Համասեռամոլների կարգավիճակի հարցը Իռլանդիայում դարձավ արդիական, երբ այդ երկրի առողջապահության նախարարը հայտարարեց, որ համասեռամոլ է: Այդ կերպ նա դարձավ առաջին քաղաքական գործիչը, ով չթաքցրեց իր սեռական կողմնորոշումը:

Նախարարի անկեղծությունը բարձր գնահատեցին, թե՛ քաղաքական, թե՛ հասարակական շրջանակներում:

Վերջին տարիներին Իռլանդիայի հասարակությունը լուրջ փոփոխություններ է կրել: Նախկինում համարվելով Եվրոպայի ամենապահպանողական երկրներից մեկը, որտեղ եկեղեցին ունի մեծ ազդեցություն, այսօր Իռլանդիայի հասարակությունը համարվում է խիստ առաջադեմ: Այդ փոփոխությունների հիմքում, ըստ Financial Times-ի, տնտեսական աճն է, երկրում հարուստների թվի մեծացումն ու միգրացիան: Համասեռամոլների հարաբերություններն Իռլանդիայում օրինակացվել են 1993թ: 2010թ. իրավունք տրվեց քաղաքացիական միություն կազմել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում