Մարզային

Գյումրիում շարունակվում է համաքաղաքային ստորագրահավաքը

1 րոպեի ընթերցում

Գյումրիում շարունակվում է  համաքաղաքային ստորագրահավաքը

ԳՅՈՒՄՐԻ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում շարունակվում է համաքաղաքային ստորագրահավաքը Ավետիսյանների գերդաստանի սպանության կասկածյալին/ներին/ ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու եւ արդար դատավճռի պահանջով: Այս պահին արդեն գործընթացը բավական ակտիվ ընթացքի մեջ է՝ կամավորների օգնությամբ ստորագրահավաքի պահանջագիրը ներկայացվում է Գյումրու տարբեր թաղամասերում:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց քաղաքացիական ակտիվի անդամ Արմեն Ներսիսյանը: Ներկայացված պահանջագիրը պնդում է` կասկածյալը (ները) պետք է գտնվի ՀՀ իրավազորության ներքո և պատիժը պետք է կրի ՀՀ արդարադատության կողմից:

Ստորագրահավաք-պահանջագիրն ուղղված է ՀՀ նախագահին և ՀՀ ազգային ժողովին: Թեեւ ստորագրահավաքին բոլոր ցանկացողները կարող են մասնակցել նաեւ առցանց, սակայն, ինչպես ասում են նախաձեռնության հեղինակները, սորագրահավաքը դեռ համազգային չէ, այլ շարունակում է մնալ համաքաղաքային:

«Սրանով մենք վերահաստատում ենք հրապարակային ակցիաների միջոցով ձևավորված պահանջը եւ պնդում ազգային արժանապատվությունը բավարարող դատավարական ընթացք: Այս հարցում պետք է պահանջատեր լինենք մինչև վերջ»,-ավելացրեց Արմեն Ներսիսյանը:

Արմենուհի Մխոյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում