Ակունքում նախորդ տարում դրամական օգնություն են ստացել նորածին երեխաներ ունեցող բոլոր 54 ընտանիքները
1 րոպեի ընթերցում
ԳԱՎԱՌ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում 2014 թվականին տեղական բյուջեի միջոցներից միանվագ դրամական օգնություն է հատկացվել նորածին երեխաներ ունեցող բոլոր 54 ընտանիքներին: Համայնքի ավագանու որոշմամբ, որն ուժի մեջ է մտել 2014 թվականի հունվարի մեկից, միանվագ դրամական օգնության չափ է սահմանված 50 հազար դրամը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ակունքի գյուղապետ Արծրուն Ղարիբյանը, համայնքի ավագանու ընդունած որոշումը գյուղում խթանել է ծնունդների աճը. 2013 թվականի համեմատ Ակունքում ծնունդների թիվն ավելացել է 4-ով, իսկ այս տարվա սպասելիքները նույնպես հուսադրող են:
Համայնքի բյուջեից միանվագ դրամական օգնություն է հատկացվում նաեւ մահացածների ընտանիքիներին: Արդեն հինգերորդ տարին է, ինչ Ակունքում մահացած մարդկանց ընտանիքներին օգնություն է հատկացվում 30-ական հազար դրամի չափով: Այստեղ տարեկան գրանցվում է մինչեւ 30-35 մահ: Գյուղի սոցիալապես անապահով խմբին հատկացված օգնությունները 2014 թվականին կազմել են ավելի քան 1 միլիոն դրամ:
ԽոսրովԽլղաթյան