Samsung-ը կդառնա նոր iPhone-ի համար պրոցեսորների հիմնական մատակարարը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի Samsung Electronics ընկերությունը կդառնա նոր մոդելի iPhone-ի համար պրոցեսորների հիմնական մատակարարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Maeil Business Newspaper տեղական թերթը՝ վկայակոչելով կիսահաղորդչային արդյունաբերության բնագավառի իր աղբյուրները:

Աղբյուրների տվյալներով՝ Samsung-ը կարտադրի եւ կմատակարարի ամերիկյան Apple-ի նոր սմարթֆոնի համար միկրոսխեմաների 75 տոկոսը: Մասնավորապես, խոսքը վերաբերում Է հաջորդ iPhone 7-ի համար A9 պրոցեսորներին: Նախորդ iPhone 6-ի համար A8 մոդելի չիպերն արտադրում Էր Տայվանի TSMC ընկերությունը: Ամերիկյան Apple-ի հետ պարտավորագրի գումարը չի նշվում:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ թերթի աղբյուրները նաեւ հայտարարել են, որ Samsung Electronics-ը սեփական պրոցեսորները կօգտագործի նոր Galaxy S6-ում, որի թողարկումն սպասվում Է այս տարվա մարտին: Ըստ որում ավելի վաղ հարավկորեական ընկերությունն իր սմարթֆոնների համար պրոցեսորները գնում Էր ԱՄՆ-ի Qualcomm-ից:

Ինչպես նշել Է Reuters գործակալությունը, Samsung ընկերության մամուլի քարտուղարը հրաժարվել Է մկնաբանել այս տեղեկատվությունը:

Հայերեն Русский

Իսրայելը Սպիտակ տանն ավելի մեծ բարեկամ չի ունեցել. Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Թրամփին աջակցության համար

ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է Ավստրալիայի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի հետ

Դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալել է պաշտոնական ընթրիք՝ Մերիդիան միջազգային կենտրոնի գլխավոր հանդիսությանն ընդառաջ

«Նոր գիրք»-39/26.      Սենկևիչ,  Հովհաննիսյան, Հաուզել

Տեներիֆեում մեկնարկել է STARMUS VIII-ը․ լուսնային «Արտեմիս 2» առաքելության անձնակազմն արժանացել է Սթիվեն Հոքինգի անվան մեդալին

COP17. պաշտոնական բացման համերգային ծրագիր

Հայաստանը մեծ ջանքեր է գործադրել COP17-ի կազմակերպման համար. Աստրիդ Շոմաքեր

ՇՄ նախարարը COP17-ի մասնակիցներին հրավիրել է միանալ վտանգված տեսակների վերականգնման դաշինքին

ԱԳՄԱ նախարարը կարևորել է կենսաբազմազանության պահպանության պարտավորությունները գործնական քայլերի վերածելու անհրաժեշտությունը

Թող Երևանը դառնա քաղաքական նոր վճռականության հանգրվան․ վարչապետը պաշտոնապես բացել է COP17-ը