Գյումրիում ընթացքի մեջ է անօթեւան ընտանիքների «Բնակարանի գնման վկայագիր» ծրագիրը

4 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանի խնդրի լուծման՝ «Բնակարանի գնման վկայագիր» պետական ծրագիրն ընթացքի մեջ է: Անցած տարեվերջին ՀՀ կառավարության որոշմամբ Գյումրիում մեկնարկած ծրագրի իրականացման համար Շիրակի մարզպետարանին հատկացվել է 1մլրդ 500 մլն դրամ գումար: Ծրագրին մասնակցելու համար Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության կողմից ծանուցագիր է ուղղարկվել 264 շահառու ընտանիքի՝ 214 ընտանքի՝ անօթեւանության հերթացուցակի 29-րդ կետի արտոնությամբ եւ 50 ընտանիքի՝ 30-րդ կետի արտոնությամբ: Ընտանիքներից 213-ը վկայագիր ստանալու համար արդեն իսկ մարզպետարանից վերցրել են դիմումների ձեւերը եւ, համապատասխան փաստաթղթերը մարզպետարան ներկայացնելուց հետո, նրանց հետ կկնքվի պայմանագիր վկայագիր ստանալու համար:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը: «Այս պահի դրությամբ 184 ընտանիք արդեն իսկ ներկայացրել են անհրաժեշտ փաստաթղթերը, եւ մենք կնքել ենք պայմանագրեր քաղաքացիների եւ Շիրակի մարզպետի միջեւ ու նրանց տրամադրել բնակարան ձեռք բերելու վկայագրեր: Այդ 184 ընտանիքներից բնակարան են գտել 41 ընտանիք, նրանցից 2-ի նկատմամբ տրվել է բացասական եզրակացություն՝ հանրապետությունում ընդունված բնակելի տների չափորոշիչներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ, 39-ի համար տրվել է դրական եզրակացություն: Նրանցից 27-ը կնքել են առք ու վաճառքի պայմանագրեր, ստացել վկայագրեր եւ հատկացված գումարի 60 տոկոսը: Գումարի մնացած 40 տոկոսը, ըստ պայմանագրի, կստանան, երբ ընտանիքները ներկայացնեն տնակների ապամոնտաժման վերաբերյալ փաստաթուղթ»,-նշեց Ալբերտ Մարգարյանը:

Ի դեպ, 27 ընտանիքից 5-ն արդեն ապամոնտաժել են իրենց տնակները: Գործընթացը շարունակվում է: Մինչեւ հունվարի վերջ քաղաքաշինության վարչությունը կընդունի բնակարանային գործերն ու անհրաժեշտ փաստաթղթերը եւ կտրամադրի վկայագրերը: «Մնացած շահառուները կունենան 6 ամիս ժամանակ` բնակարան գտնելու համար: Գործընթացը շարունակվում է, եւ քաղաքացիները բավական ակտիվությամբ մասնակցում են դրան:

Անօթեւանության հերթացուցակի 30-րդ կետի մնացած ընտանիքները, որոնք ծրագրի այս փուլով ծանուցագիր չեն ստացել մասնակցելու համար, կընդգրկվեն ծրագրի երկրորդ փուլ, որը նախատեսված է տարվա երկրորդ կեսին՝ առաջին ծրագրի ամփոփումից հետո»,-նշեց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը:

Եթե քաղաքացին հրաժարվում է ծրագրից, ապա ընտանիքը չի կարող այլեւ ծրագրի հաջորդ փուլին մասնակցել: «Եթե ընտանիքը ստորագրում է, որ հրաժարվում է, ապա համարվում է, որ պետությունը տվյալ ընտանիքի նկատմամբ իր պարտավորությունն այս ծրագրի շրջանակում արդեն իսկ կատարել է, եւ այդ ընտանիքին նոր հնարավորություն չի տրվի, թեեւ այն կշարունակի մնալ անօթեւանության հերթացուցակում: Դրա համար ընտանիքները պետք է աշխատեն օգտվել այս հնարավորությունից»,-ավելացրեց Ալբերտ Մարգարյանը:

Արմենուհի Մխոյան

Հայերեն Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ