Մուհամեդ Ալիի ձեռնոցները կհանվեն աճուրդի
1 րոպեի ընթերցում

ՆՅՈՒ ՅՈՐՔ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիի ձեռնոցները, որոնցով նա պաշտպանել է իր առաջին չեմպիոնական տիտղոսը, աճուրդի կհանվեն Նյու Յորքում փետրվարի 21-ին:Heritage աճուրդի տունը հույս ունի Ալիի ձեռնոցները վաճառել մեկ միլիոն դոլարով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Lenta.ru-ն, աճուրդի հանված ձեռնոցներով 1965թ. մայիսի 25-ին մարտում նա հաղթել է Սոնի Լիսթոնին: Առաջին ռաունդում Ալին աննկատ հարվածով նոկաուտի է մատնել հակառակորդին: Մուհամեդ Ալին ամենահայտնի բռնցքամարտիկներից մեկն է: 1964-1966թթ. եւ 1974-1978 թթ. նա նվաճել է բռնցքամարտի բացարձակ չեմպիոնի տիտղոսը ծանր քաշային կատեգորիայում, իսկ 1981թ. հռչակվել է օլիմպիական չեմպիոն: