Սպորտ

Շախմատի Հայաստանի չեմպիոնը համալրում է Հայոց բանակի շարքերը

1 րոպեի ընթերցում

Շախմատի Հայաստանի չեմպիոնը համալրում է Հայոց բանակի շարքերը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի առաջնության նոր չեմպիոն Կարեն Գրիգորյանն այսօր զորակոչվում է` համալրելու հայկական բանակի շարքերը:

«Իհարկե, սա կյանքի շրջան է, որ պետք է անցնենք: Ծառայությունից հետո էլ կյանքը կշարունակվի: Սա մեր ազգի առաջ պարտք է, որ պիտի կատարենք, դրանից հետո կարող ես հանգիստ լինել, որ հայրենիքիդ պաշտպանության գործում քո լուման ունես»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Գրիգորյանը:

Շախմատի Հայաստանի առաջնությունում Կարեն Գրիգորյանը 9հնարավորից հավաքեց 6միավոր: Մի քանի անգամ Հայաստանը ներկայացրել է տարբեր տարիքային խմբերի աշխարհի ու Եվրոպայի պատանեկան առաջնություններում: Եվրոպայի պատանեկան առաջնությունների եռակի մրցանակակիր է: 2014 թվականին Լեհաստանի Կատովիցե քաղաքում դարձել է ուսանողների աշխարհի փոխչեմպիոն:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում