Քաղաքականություն

ԵԱՀԿ-ն անհանգստացած է շփման գծում մարտերով. Կասպշիկ

1 րոպեի ընթերցում

ԵԱՀԿ-ն անհանգստացած է շփման  գծում մարտերով. Կասպշիկ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զորքերի շփման գծում տեղի ունեցող իրադարձությունները ԵԱՀԿ գործող նախագահին, Մինսկի խմբի համանախագահներին, ինչպես նաեւ ինձ հիմք են տալիս անհանգստանալու: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով APA լրատվական գործակալությունը, հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպշիկը:

Նա նշել է, որ տեղեկություն է ստացել «հրադադարի ռեժիմի, ինչպես նաեւ սահմանի եւ շփման գծի» խախտվելու ժամանակ ծանր սպառազինություն օգտագործվելու մասին:

«Տեղեկություն կա նաեւ մարդկային զոհերի մասին: Հունվարի 14-ին իմ գրասենյակը շփման գծում մոնիտորինգ է անցկացրել: Այդ մոնիտորինգում ես անձամբ չեմ մասնակցել, քանի որ Վիենայում հանդիպում էի ԵԱՀԿ գործող նախագահի հետ: Վերադառնալուց հետո այցելել եմ Լեռնային Ղարաբաղ եւ Երեւան, որպեսզի մոնիտորինգ անցկացնեմ: Կայցելեմ նաեւ Բաքու: Իրադարձությունների զարգացման մասին շարունակելու եմ տեղեկացնել ԵԱՀԿ գործող նախագահին եւ Մինսկի խմբի համանախագահներին», -ասել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում