Հայոց ցեղասպանության բուն նպատակը եղել է մեր հայրենիքի բռնազավթումը. քաղաքագետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության բուն նպատակը եղել է մեր հայրենիքի բռնազավթումը, և այդ իսկ առիթով Հայաստանը պարտավոր է հնչեցնել այդ հարցը, ինչպես նաև` ՀՀ տարածքի, այն տարածքի, որը իրավական փաստաթղթով ճանաչվել է որպես Հայաստանի իրավական մաս, առ այսօր բռնազավթված է Թուրքիայի կողմից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հունվարի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:«Հայ-թուրքական հարաբերություններ չկան, կա Թուրքիայի կողմից թշնամական վերաբերմունք: Եթե վաղը Թուրքիան հնարավորություն ունենա ոչնչացնելու Հայոց պետականությունը առանց դրան հաջորդող իրեն համար բացասական հետևանքների, ապա այն կանի: Իսկ հնչեցնելով այն հարցը, որ Թուրքիան հանդիսանում է Հայաստանի նկատմամբ օկուպանտ, ապա աշխարհի վերաբերմունքը այլ կլինի Թուրքիայի նկատմամբ»,- ասաց Արա Պապյանը:

Նա հավելեց, որ Թուրքիայի բանակը գտնվում է ՆԱՏՕ-ի վերահսկողության տակ, այդ իսկ առումով նա Հայոց պետականության վերացման նպատակով օգնում է Ադրբեջանին, փորձում տնտեսապես թուլացնել մեր երկիրը, աջակցել արտագաղթի առավել ակտիվացմանը, երկիրը զրկել ազգային արժեքներից:

«Այսօր հայ-թուրքական հարաբերությունները սկսել են դիտարկվել Արևմուտք-Թուրքիա, Ռուսաստան-Թուրքիա, ԱՄՆ-Թուրքիա, քան բուն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների դաշտում: Ցեղասպանության տարելիցը պետք է առիթ դառնար հնչեցնելու մեր պահանջները և մեկ անգամ ամրագրելու մեր իրավունքները: Սերժ Սարգսյանը ճիշտ արեց, որ մերժեց Էրդողանի հրավերը», - ասաց Արա Պապյանը:

Քաղաքագետի կարծիքով, մենք աշխարհին պետք է բացատրենք, որ մեր նպատակը Հայոց ցեղասպանության ճանաչումը չէ, այլ ցեղասպանության հետևանքների ընդունումը, որոնք առ այսօր ազդեցություն են ունենում Հայաստանի վրա, քանի որ մեզնից խլել են մեր հողը, մարդկային կյանքեր և աշխատանքային ռեսուրսներ:

Հայերեն English Русский

Այգեստանի դպրոցում 6 աշակերտի ինքնազգացողությունը վատացել է. ԿԳՄՍ-ն պարզաբանում է տարածել

Ծովինար Թադևոսյանը ներկայացրել է նորանշանակ տեղակալին

Հայտնի է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում

Երևանում կանցկացվի գեղարվեստական լուսանկարչության առաջին միջազգային համաժողովը

Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

«Արզնի կաթնամթերք»-ի կաթի և կաթնամթերքի արտադրական գործունեությունը կասեցվել է

Սեպտեմբերի 26-ի միջոցառումների անոնս

Եվրոպայի հանցակցությունն Իրանի դեմ պատերազմում անպատասխան չի մնա. Ղարիբաբադի

ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանում Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման կազմակերպչական հարցերը

Արարատ Միրզոյանն ու Նասեր Բուրիտան քննարկել են Հայաստանի և Մարոկկոյի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները