Apple-ի ղեկավարի աշխատավարձը՝ հավելավճարների հետ, կազմել Է 9,2 միլիոն դոլար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple-ի ղեկավար Թիմ Քուկը 2014 ֆինանսական տարում վաստակել Է 9,2 միլիոն դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ընկերության փաստաթղթերում: Քուկի աշխատավարձը կազմել Է 1,7 միլիոն դոլար, մնացած միջոցներն ստացվել են որպես բարձրաստիճան կառավարիչների համար նախատեսված հավելավճարներ՝ առաջադրված խնդիրներին հասնելու եւ այլ փոխհատուցումների համար:

ՏԱՍՍ-ը նշում Է, որ մեկ տարում Apple-ի ղեկավարի պաշտոնում Քուկի միագումար եկամուտն աճել Է ավելի քան կրկնակի. 2013 թվականին այն կազմել Է 4,3 միլիոն դոլար: 2012 թվականին Քուկը վաստակել Է 4,2 միլիոն դոլար:

2014 ֆինանսական տարվա արդյունքներով Apple-ի հասույթը կազմել Է 182,8 միլիարդ դոլար, զուտ շահույթը՝ 39,5 միլիարդ դալար: 2014 թվականի չորրորդ եռամսյակում iPhone-ի վաճառքներն ավելացել են 16 տոկոսով՝ մինչեւ 39,2 միլիոն միավոր, Mac համակարգիչներինը՝ 21 տոկոսով՝ մինչեւ 5,5 միլիոն սարք: Չորրորդ եռամսյակում iPad պլանշետների վաճառքները նվազել են 13 տոկոսով՝ մինչեւ 12,3 միլիոն սարք:

Ընկերության կանխատեսումներով՝ 2015 թվականի առաջին եռամսյակում կորպորացիայի հասույթն սպասվում Է 63,5 – 66,5 միլիարդ դոլարի չափով: Ընկերության կապիտալացումը կազմում Է 659,2 միլիարդ դոլար:

Հայերեն Русский

Իսրայելը Սպիտակ տանն ավելի մեծ բարեկամ չի ունեցել. Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Թրամփին աջակցության համար

ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է Ավստրալիայի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի հետ

Դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալել է պաշտոնական ընթրիք՝ Մերիդիան միջազգային կենտրոնի գլխավոր հանդիսությանն ընդառաջ

«Նոր գիրք»-39/26.      Սենկևիչ,  Հովհաննիսյան, Հաուզել

Տեներիֆեում մեկնարկել է STARMUS VIII-ը․ լուսնային «Արտեմիս 2» առաքելության անձնակազմն արժանացել է Սթիվեն Հոքինգի անվան մեդալին

COP17. պաշտոնական բացման համերգային ծրագիր

Հայաստանը մեծ ջանքեր է գործադրել COP17-ի կազմակերպման համար. Աստրիդ Շոմաքեր

ՇՄ նախարարը COP17-ի մասնակիցներին հրավիրել է միանալ վտանգված տեսակների վերականգնման դաշինքին

ԱԳՄԱ նախարարը կարևորել է կենսաբազմազանության պահպանության պարտավորությունները գործնական քայլերի վերածելու անհրաժեշտությունը

Թող Երևանը դառնա քաղաքական նոր վճռականության հանգրվան․ վարչապետը պաշտոնապես բացել է COP17-ը