Խճանկար

Իրանում աղե ռետորան են բացել

1 րոպեի ընթերցում

Իրանում աղե ռետորան են բացել

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանական Շիրազ քաղաքում բացվել է Salt Restaurant, որտեղ համարյա ամեն ինչ պատրաստված է աղից: Սեղանները, աթոռները պատրաստված են աղի բյուրեղներից, իսկ պատերը, առաստաղը և աստիճանները պատված են աղի հաստ շերտով: Բոլոր նյութերը բերվել են քաղաքի ծայրամասերում գտնվող աղի հանքերից:

Ռեստորանի ներքին հարդարանքը հիշեցնում է աղի քարանձավ: Ռեստորանի տիրոջ խոսքով` աղի շինությունում շատ հեշտ է շնչել, քանի որ աղը մաքրում է օդը:

Ռեստորանը հատկապես օգտակար է շնչառական օրգանների հետ խնդիրներ ունեցող մարդկանց համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում