Microsoft-ը ներկայացրել Է HoloLens ակնոցը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Microsoft կորպորացիան ներկայացրել Է լրացուցիչ իրականության ակնոց, որը կրում Է HoloLens անվանումը, այն վաճառքի կհանվի մինչեւ 2015 թվականի վերջը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

HoloLens-ում ներսարքված Է հատուկ չիպ, որի միջոցով ակնոցը կարող Է հոլոգրաֆիկ պատկերներ դնել իրական օբյեկտների վրա, ասված Է կորպորացիայի հաղորդագրության մեջ: Ակնոցը նաեւ ճանաչում Է օգտատիրոջ ժեստերը, ձայնը եւ հայացքի ուղղությունը: Հոլոգրաֆիկ պատկերների հետ փոխգործակցությունը թույլ Է տալիս խաղալ տեսախաղեր, ստեղծել 3D-մոդելներ, անցկացնել տեսազրույցներ:

Այս գաջեթն ինքնավար Է, տեղեկատվության մշակման համար օգտագործվում Է սկզբունքորեն նոր պրոցեսոր՝ HPU (Holographic Processing Unit):

ՏԱՍՍ-ը նշում Է, որ հոլոգրաֆիկ պատկերների ենթակալը ներսարքված կլինի Microsoft-ի գործառնական համակարգի նոր տարբերակում՝ Windows 10-ում, որը ներկայացրել Է կորպորացիան: Դա ընկերությանը թույլ կտա հավելվածների ստեղծման գործում ներգրավել այն մշակողներին, որոնք մասնագիտացած են վիրտուալ եւ լրացուցիչ իրականության բնագավառում:

Հայերեն Русский

Իսրայելը Սպիտակ տանն ավելի մեծ բարեկամ չի ունեցել. Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Թրամփին աջակցության համար

ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է Ավստրալիայի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի հետ

Դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալել է պաշտոնական ընթրիք՝ Մերիդիան միջազգային կենտրոնի գլխավոր հանդիսությանն ընդառաջ

«Նոր գիրք»-39/26.      Սենկևիչ,  Հովհաննիսյան, Հաուզել

Տեներիֆեում մեկնարկել է STARMUS VIII-ը․ լուսնային «Արտեմիս 2» առաքելության անձնակազմն արժանացել է Սթիվեն Հոքինգի անվան մեդալին

COP17. պաշտոնական բացման համերգային ծրագիր

Հայաստանը մեծ ջանքեր է գործադրել COP17-ի կազմակերպման համար. Աստրիդ Շոմաքեր

ՇՄ նախարարը COP17-ի մասնակիցներին հրավիրել է միանալ վտանգված տեսակների վերականգնման դաշինքին

ԱԳՄԱ նախարարը կարևորել է կենսաբազմազանության պահպանության պարտավորությունները գործնական քայլերի վերածելու անհրաժեշտությունը

Թող Երևանը դառնա քաղաքական նոր վճռականության հանգրվան․ վարչապետը պաշտոնապես բացել է COP17-ը