Խճանկար

Կանադացի գիտնականների ստեղծած հաբերն ազատում են ժամային գոտու փոփոխման համախտանիշից

1 րոպեի ընթերցում

Կանադացի գիտնականների ստեղծած հաբերն ազատում են ժամային գոտու փոփոխման համախտանիշից

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի Մակգիլի համալսարանի եւ Դուգլասի հոգեկան առողջության ինստիտուտի աշխատակիցներն ստեղծել են հաբեր, որոնք օգնում են օրգանիզմի կենսաբանական ժամացույցը «հարմարեցնել» այլ ժամային գոտու եւ խուսափել տհաճ ախտանիշներից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Դուգլասի ինստիտուտի կայքում:

Նշվում Է, որ հեռավոր ճանապարհորդությունը խախտում Է օրգանիզմի ցիրկադային ռիթմերը, որը սովորել Է քնել գիշերը եւ արթուն մնալ ցերեկը: Ժամային գոտիների փոփոխման դեպքում մարդու մոտ կարող Է հայտնվել ջեթլագ (ժամային գոտու փոփոխման համախտանիշ). անքնություն, գերհոգնածություն, ախորժակի հետ կապված խնդիրներ, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ մի ամբողջ շարք խրոնիկական հիվանդություններ, ներառյալ շաքարախտ եւ ուռուցքներ:

«Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ՝ նոր դեղը, որը հաջողությամբ փորձարկվել Է 16 կամավորների վրա, արյան սպիտակ գնդիկներն այն կերպ Է սինքրոնացում, որ օրգանիզմն սկսում Է օրը համարել գիշեր եւ ընդհակառակը: Այժմ պատրաստուկի փորձարկումները շարունակվում են: Թե երբ այն վաճառքի կհանվի, առայժմ հայտնի չԷ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում