Աշխարհի ամենաթունավոր խխունջները սովորել են ձուկ որսալ ինսուլինի միջոցով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի ամենաթունավոր խխունջը՝ աշխարհագրական կոնը (Conus geographus) ձկներ Է որսում ինսուլին պարունակող թունավոր ամպի միջոցով: Այս նյութը զոհերի արյան մեջ կտրուկ նվազեցնում Է շաքարի մակարդակը, եւ դրանք հայտնվում են ընդարմացման վիճակում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, կոնի վարքագծի մասին պատմվում Է Proceedings of the National Academy of Sciences հանդեսի Էջերում:

Կոն-խխունջների թույնը չափազանց վտանգավոր Է մարդու համար. Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում դրանից կրկնակի ավելի շատ մարդ Է մահանում, քան շնաձկների հարձակումներից: Սակայն զոհերի թունավորման համար ինսուլինի օգտագործման պրակտիկան եզակի Է կենդանիների աշխարհում: Այս նյութից ձուկը հայտնվում Է հիպոգլիկեմիկ կոմայի մեջ, ինչից հետո խխուջի բերանի մասը դանդաղորեն մոտենում Է քարացած կենդանուն եւ կուլ տալիս այն: Զոհին լիակատար կաթվածահարության վիճակի բերելու համար խխունջն արտազատում Է լրացուցիչ քանակի նեյրոտոքսիններ:

Բացի աշխարհագրական կոնի որսից, համաշխարհային պրակտիկայում հայտնի Է սպանության համար ինսուլինի օգտագործման սոսկ մեկ դեպք. խոսքը 1980 թվականին բրիտանացի արիստոկրատ Կլաուս ֆոն Բյուլովի կողմից իր կնոջ թունավորման մասին Է (կարծում Էին, որ ներարկումը նրան հասցրել Է վեգետատիվ վիճակի): Սակայն հետագայում ֆոն Բյուլովն անմեղ Է ճանաչվել:

Հայերեն Русский

Իսրայելը Սպիտակ տանն ավելի մեծ բարեկամ չի ունեցել. Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Թրամփին աջակցության համար

ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է Ավստրալիայի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի հետ

Դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալել է պաշտոնական ընթրիք՝ Մերիդիան միջազգային կենտրոնի գլխավոր հանդիսությանն ընդառաջ

«Նոր գիրք»-39/26.      Սենկևիչ,  Հովհաննիսյան, Հաուզել

Տեներիֆեում մեկնարկել է STARMUS VIII-ը․ լուսնային «Արտեմիս 2» առաքելության անձնակազմն արժանացել է Սթիվեն Հոքինգի անվան մեդալին

COP17. պաշտոնական բացման համերգային ծրագիր

Հայաստանը մեծ ջանքեր է գործադրել COP17-ի կազմակերպման համար. Աստրիդ Շոմաքեր

ՇՄ նախարարը COP17-ի մասնակիցներին հրավիրել է միանալ վտանգված տեսակների վերականգնման դաշինքին

ԱԳՄԱ նախարարը կարևորել է կենսաբազմազանության պահպանության պարտավորությունները գործնական քայլերի վերածելու անհրաժեշտությունը

Թող Երևանը դառնա քաղաքական նոր վճռականության հանգրվան․ վարչապետը պաշտոնապես բացել է COP17-ը