Microsoft-ը ներկայացրել Է Windows 10 գործառնական համակարգի նոր տարբերակը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Microsoft կորպորացիան ներկայացրել Է Windows 10 գործառնական համակարգի նոր տարբերակը, որը հարմարեցված Է տարբեր մեծության Էկրաններով սարքերի համար՝ անձնական համակարգիչներից մինչեւ սմարթֆոններ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Գործառնական համակարգը մեկ տարի անվճար Է լինելու Windows 7 եւ Windows 8.1 գործառնական համակարգերի օգտատերերի, ինչպես նաեւ Windows Phone շարժական հարթակի վերջին տարբերակի համար:
Ինչպես ասված Է կորպորացիայի հաղորդագրության մեջ, Windows 10-ը հասանելի Է դեսքթոփերի համար նախատեսված ռեժիմով, երբ ճանաչում Է այնպիսի սարքեր, ինչպիսիք են մկնիկը եւ ստեղնաշարը, իսկ եթե դրանք միացած չեն, ապա համակարգն աշխատում Է սենսորային կառավարման ռեժիմով: Դրա հետ մեկտեղ հիբրիդային սարքերում գործառնական համակարգն ինքը կանցնի այս կամ այն ռեժիմին՝ կախված ստեղնաշարի միացված լինելուց:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, նաեւ Windows 10-ով կառավարվող բոլոր սարքերը կարող են սինքրոնացվել ռեալ ժամանակի ռեժիմով, ընդ որում դրանցից յուրաքանչյուրի դեպքում հավելվածները կաշխատեն նույն ձեւով: Հավելվածներով աշխատելը հարմար դարձնելու համար նախատեսված Է Snap գործառույթը, որը թույլ Է տալիս մեկ Էկրանի վրա աշխատել չորս ծրագրերով: