Խճանկար

Google-ը համացանց անհաղորդալար մուտքի ծառայություններ Է տրամադրելու

1 րոպեի ընթերցում

Google-ը համացանց անհաղորդալար մուտքի ծառայություններ Է տրամադրելու

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Google Inc. կորպորացիան պատրաստվում Է սպասարկյալներին տրամադրել Համացանց անհաղորդալար մուտքի ծառայություններ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ամերիկյան The Wall Street Journal թերթի Էլեկտրոնային տարբերակում հրապարակված հոդվածում: Հրատարակության աղբյուրների տեղեկություններով՝ Google-ն այս պլանները կսկսի իրագործել ԱՄՆ-ի Sprint Corporation հեռահաղորդակցական խոշոր ընկերության եւ Եվրոպայի T-Mobile հոլդինգի հետ համապատասխան համաձայնությունների կնքումից հետո:

Հրատարակության աղբյուրներն առայժմ չեն ճշտում, թե Google-ը հատկապես երբ եւ որտեղ կտրամադրի իր ծառայությունները, ինչպես նաեւ՝ որքան կարժենան դրանք:

ՏԱՍՍ-ը նշում Է, որ 2012 թվականից Google-ը Համացանց լայնաշերտ մուտք Է տրամադրում Google Fiber մակնիշի օպտիկաթելքային կապի միջոցով: Ներբեռնման եւ բեռնման արագությունը հասնում Է վայրկյանում 1 գիգաբայթի: Սկզբնապես ծրագիրն իրագործվել Է միայն Քանզաս Սիթի քաղաքում (Միսուրիի նահանգ), սակայն ընկերությունը պլանավորում Է դրանում ներառել նաեւ այլ նահանգներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում