Մանրաչափ մեքենաներն առաջին անգամ ճանապարհորդություն են կատարում կենդանիների օրգանիզմում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտնականներն առաջին անգամ հաջողությամբ մանրաչափ մեքենաներ են գործարկել մկների օրգանիզմում: Նանոմասնիկներով բեռնված սարքերն իրենց բեռը տարել են մինչեւ կենդանիների ստամոքս: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հետազոտության մասին պատմում Է ACS Nano հանդեսը, իսկ դրա մասին հակիրճ հաղորդել Է BBC News գործակալությունը:

Նախկինում նման մանրաշարժիչները թեստավորվում Էին սոսկ բջիջների նմուշներում: Սակայն Վեյ Գաոն եւ նրա գործընկերները Կալիֆոռնիայի Դեւիսի համալսարանից սարքերը (20 միկրոն երկարությամբ ցինկապատ փողակներ պոլիմերներից) կերակրել են մկներին:

Ցինկը ռեակցիայի մեջ Է մտնում ստամոքսահյութի հետ. առաջանում են ջրածնի պղպջակներ, որոնք սարքերն ուղարկում են դեպի ստամոքսի պատերը, որտեղ դրանք կպչում են եւ սկսում լուծվել: Դրա շնորհիվ դրանց բերած բժշկական պատրաստուկներն ընկնում են հյուսվածքի մեջ: Այս տեխնոլոգիան իրենից ներկայացնում Է պեպտիկ խոցերի եւ ստամոքսի այլ հիվանդությունների բուժման արդյունավետ եղանակ:

Մոլեկուլային մակարդակում վիրաբուժության բուն գաղափարը տակավին 1959 թվականին կանխագուշակել Է հռչակավոր ֆիզիկոս Ռիչարդ Ֆեյնմանը: ԱՄՆ-ի ֆիզիկոսների ընկերության սեմինարում ներկայացված զեկուցման մեջ նա պատմել Է. «Դա, անշուշտ, խելահեղ գաղափար Է, բայց հետաքրքիր կլիներ կուլ տալ վիրաբույժին: Այդ մեխանիկական վիրաբույժը հայտնվում Է արյունատար անոթում, իսկ այնտեղից՝ սրտում եւ սկսում Է զննել շուրջը: Այն արագորեն պարզում Է, թե որտեղ Է տեղի ունեցել խախտումը, հանում Է փոքրիկ դանակը եւ մակահերձ կատարում»:

Այս գաղափարն արագորեն թափանցել Է գիտական ֆանտաստիկա. կարելի Է օրինակ բերել 1966 թվականի «Ֆանտաստիկ ճանապարհորդությունը», որտեղ ներսից մարմինն ուսումնասիրելու են ուղեւորվում մինչեւ մանրաչափ մասշտաբների փոքրացված մարդիկ:

Հայերեն Русский

Հայաստանը դիրքավորվում է որպես միջազգային բարձր մակարդակի միջոցառումներ հյուրընկալող երկիր. Փաշինյան

Հոկտեմբերի 19-ը Հրթիռային զորքերի և հրետանու օրն է

Հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

COP17-ի շրջանակում Երևան է ժամանել Պեկինի փոխքաղաքապետի գլխավորած պատվիրակությունը

Մակրոնը խոստացել է պատասխանատվության ենթարկել բռնություններ իրականացնող ցուցարարներին

COP17-ը կարող է կարևոր ներդրում ունենալ Հայաստանի անտառների և կենսաբազմազանության պահպանության գործում․ Գագիկ Սուրենյան

Իսրայելը Սպիտակ տանն ավելի մեծ բարեկամ չի ունեցել. Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Թրամփին աջակցության համար

ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է Ավստրալիայի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի հետ

Դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալել է պաշտոնական ընթրիք՝ Մերիդիան միջազգային կենտրոնի գլխավոր հանդիսությանն ընդառաջ

«Նոր գիրք»-39/26.      Սենկևիչ,  Հովհաննիսյան, Հաուզել