ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Christie's աճուրդային տան հասույթը նոր գնորդների եւ թանկարժեք լոտերի շնորհիվ 2014 թվականին հասել Է ռեկորդային մակարդակի, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Financial Times-ին:
Լոնդոնում հաստատված աճուրդային տունը հունվարի 20-ին հայտարարել Է 2014 թվականին 17 տոկոսով վաճառքների աճի մասին՝ մինչեւ 8,4 մլրդ դոլար: Աճուրդից վաճառքները կազմել են 6,8 մլրդ դոլար, այդ թվում՝ 2,8 միլիարդը բաժին Է ընկել հետպատերազմյան եւ ժամանակակից արվեստի լոտերին:
Christie's-ի՝ 2014 թվականի նոյեմբերին Նյու Յորքում կայացած աճուրդը հավաքել Է 852,9 մլն դոլար՝ արտ-շուկայի աճուրդների ողջ պատմության ընթացքում ստացված առավելագույն գումարը:
«Ինտերֆաքս»-ը նշում Է, որ աճուրդի ինտերնետ-վաճառքները աճել են 60 տոկոսով՝ մինչեւ 35,1 մլն դոլար, իսկ փակ վաճառքները՝ 26 տոկոսով՝ մինչեւ 1,5 մլրդ դոլար: Սակայն հասույթի գումարներով այս ուղղությունները ավանդաբար զգալիորեն զիջում են աճուրդների ընթացքում կատարվող վաճառքներին: