ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Amazon ինտերնետ-խանութի ճապոնական սեգմենտը վաճառքի Է հանել մարդակերպ ռոբոտ՝ Կուրատասու սեփական անունով: Գաջետի գինը 1 միլիոն դոլարից փոքր-ինչ ավելի Է, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ABC News հեռուստաալիքին:
Մեքենան հիշեցնում Է հոլիվուդյան մարտաֆիլմերի գործող անձի կամ յուրօրինակ տանկ: Դրա «հասակը» 13 ֆուտ Է (4 մետր), քաշը՝ 5 տոննա: Ռոբոտն ունի բենզինի շարժիչներ եւ կարող Է շարժվել ժամում մինչեւ 6 մղոն (ժամում շուրջ 10 կիլոմետր) արագությամբ:
Մեքենան կառավարվում Է կա՛մ խցիկում վարորդի կողմից, կա՛մ սովորական սմարթֆոնի միջոցով՝ 3G-ից ոչ ցածր ցանցի օգտագործմամբ: Ըստ որում ինքնատիպ խաղալիքը կարող Է խոսել՝ կրկնելով իր օպերատորի ռեպլիկները: Գաջետը ներկայացվում Է որպես մարտական ռոբոտ եւ հանդերձված Է ջրով կրակող զանազան խաղալիք-թնդանոթներով: