ՌԴ ՔԿ նախագահը ժամանել է Երևան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը ժամանել է Երևան` ռուս զինծռայող Վալերի Պերմյակովի գործի հետաքննությունը կոորդինացնելու նպատակով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` այդ մասին հայտնում է «Ռիա-նովոստի»-ն: «Ալեքսանդր Բաստրիկինը ժամանել է Երևան, որպեսզի կոորդինացնի ռազմական քննիչների աշխատանքները` ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի նկատմամբ հարուցված քրեական գործի ուղղությամբ»,- նշված է ՌԴ քննչական կոմիտեի տեղեկատվության մեջ:

«Բաստրիկինին հանձնարարվել է սերտորեն աշխատել Հայաստանի իրավապահների հետ, որպեսզի առավելագույնս օբյեկտիվ և ամբողջական հետաքննվի հանցագործության հանգամանքները: Որևէ կասկած չկա, որ ծանր սպանությունների մեղավորը կկրի արժանի պատիժ` օրենքի ողջ խստությամբ»,- ասել է ՌԴ քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսեյ Մարկինը:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն դեկտեմբերի 19-ին հեռախոսազրույց էր ունեցել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի հետ։Կողմերը քննարկել էին հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության գործի քննությանը վերաբերող հարցեր, որոնց կատարման մեջ մեղադրվում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը:

Հաշվի առնելով քրեական գործի առանձնահատկությունները՝ Աղվան Հովսեփյանը Ալեքսանդր Բաստրիկինին հրավիրել էր Հայաստան: Հրավերն ընդունվել էր, եւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ՌԴ ՔԿ նախագահն այսօր ժամանել է Հայաստան:

Գյումրիում հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, տեղի է ունեցել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը: Նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն: Երեխայի առողջական վիճակը հունվարի 19-ին վատացել էր: Խորացել էր երիկամային և սրտանոթային անբավարարությունը: Նրա կյանքը փրկել չի հաջողվել: Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության եւ փոքրիկ Սերյոժային բազմաթիվ վնասվածքներ հասցնելու գործով մեղադրյալը Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմական բազայի զինծառայող Վալերի Պերմյակովն է: Նրան ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: Պերմյակովը խոստովանել է մեղքը:

Հունվարի 19-ին մեկ շաբաթ տեւած կյանքի եւ մահվան պայքարից եւ մի շարք բարդ վիրահատություններից հետո մահացավ նաեւ վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը:

Հայերեն English Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան