Իրավունք

Բորդյուժան վստահություն Է հայտնել Գյումրիի ողբերգության «համակողմանի եւ անաչառ համատեղ հետաքննության» հարցում

1 րոպեի ընթերցում

Բորդյուժան վստահություն Է հայտնել Գյումրիի ողբերգության «համակողմանի եւ անաչառ համատեղ հետաքննության» հարցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան վստահություն է հայտնել Գյումրիի ողբերգության համակողմանի եւ անաչառ համատեղ հետաքննության հարցում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս դիրքորոշումը նա հայտնել Է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում:

Գյումրիում հայ ընտանիքի սպանության կապակցությամբ Բորդյուժան ցավակություն է հայտնել զոհվածների ազգականներին ու մերձավորներին եւ ամբողջ հայ ժողովրդին:

Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել Է ՀԱՊԿ-ի մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաեւ ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի դեկտեմբերյան նստաշրջանում ընդունված որոշումների իրագործման հարցերը՝ «ռազմական համագործակցության առումով, ինչպես նաեւ հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանի իրադրությունը՝ շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից պարբերաբար իրականացվող գնդակոծումների պատճառով իրադրության շարունակվող սրման կապակցությամբ»: Ընդգծվել Է լարվածությունը թուլացնելու անհրաժեշտությունը եւ հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում