Խճանկար

2016 թվականին Երկրի բնակչության 1 տոկոսն ավելի հարուստ կլինի 99 տոկոսից. Oxfam

1 րոպեի ընթերցում

2016 թվականին Երկրի բնակչության 1 տոկոսն ավելի հարուստ կլինի 99 տոկոսից. Oxfam

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2016 թվականին Երկրի բնակչության ամենահարուստ 1 տոկոսն ավելի մեծ կարողություն կունենա, քան մնացած 99 տոկոսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին, հայտնել Է Մեծ Բրիտանիայի Oxfam բարեգործական կազմակերպությունը:

Շվեյցարիայի Դավոս քաղաքում կայանալիք Համաշխարհային տնտեսական համաժողովի նախաշեմին, որտեղ ամեն տարի հավաքվում են աշխարհի ամենաազդեցիկ մարդիկ, կազմակերպությունը փորձում Է ուշադրությունը հրավիրել աճող անհավասարության վրա:

Oxfam-ի ղեկավար Ուինի Բյանիման հայտարարել Է, որ անհավասարությունը հասել Է շշմեցուցիչ մասշտաբների, եւ ամենահարուստների եւ ամենաաղքատների միջեւ խզումը սրընթաց մեծանում Է:

Բարեգործական կազմակերպությունն աշխարհի պետությունների իշխանություններին կոչ Է արել՝ պայքարել հարկերից խուսափելու դեմ եւ բարելավել պետական ծառայությունների որակը, ինչպես նաեւ կոչ Է արել՝ օրենսդրորեն ամրագրել աշխատավարձի նվազագույն չափը եւ նվազագույն ապրուստամիջոցը՝ նպաստելու եկամուտների ավելի հավասարաչափ բաշխմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում