Խճանկար

Ավստրալիայի նախարարը Twitter-ում խնդրել Է օգնել գտնելու ականջօղը

1 րոպեի ընթերցում

Ավստրալիայի նախարարը Twitter-ում խնդրել Է օգնել գտնելու ականջօղը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Ջուլի Բիշոպը դիմել Է Twitter-ի օգտատերերին՝ ականջօղը գնտնելուն օգնելու խնդրանքով, որը նա կորցրել Է Սիդնեյի կենտրոնի Martin Place-ի շրջանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ողջու՛յն, Twitter: Ես Martin Place-ում կորցրել եմ ականջօղս: Եթե գտնենք, շնորհակալ կլինեմ: Կապվեք ինձ հետ 0262777500 համարով»,- գրել Է նախարարը: Բիշոպը նաեւ հրապարակել Է Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցի ստոպ-կադրը, որտեղ երեւում Է, որ նա միայն մի ականջօղ ունի:

Հարկ Է նշել, որ Twitter-ի օգտատերերը միանշանակ չեն վերաբերվել Բիշոպի խնդրանքին: Ոմանք ենթադրել են, թե նախարարի ակաունտը «կոտրել են», մյուսները չեն բացառել, որ նա այդ կերպ կատակ Է արել: Օգտատերերի մի մասը ԱԳ նախարարության ղեկավարի թվիթը համարել Է տարօրինակ՝ նշելով, որ ականջօղը գտնելու խնդրանքը վայել չԷ նախարարին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում