Խճանկար

Ծագումնաբանորեն վերափոխված երեխաներն արդեն ֆանտաստիկա չեն

1 րոպեի ընթերցում

Ծագումնաբանորեն վերափոխված երեխաներն արդեն ֆանտաստիկա չեն

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԴՆԹ-ի մոլեկուլը կերպափոխել թույլ տվող տեխնոլոգիաների արագ զարգացման շնորհիվ շուտով գիտությունը կկարողանա ստեղծել ծագումնաբանորեն վերափոխված երեխաների: Այս կարծիքը, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Բատա համալսարանի՝ Անգլիայի առաջատար գիտական հաստատություններից մեկի գիտնականների խումբը:

Նրանցից մեկը՝ դոկտոր Թոնի Փերրին, կենդանիների կլոնավորման բնագավառի ռահվիրան, հայտարարել Է գենետիկայի բնագավառում կատարված հեղափոխության մասին:

Scientific Reports հանդեսում հրապարակված հոդվածում նա մանրամասնորեն նկարագրել Է ԴՆԹ-ի մոլեկուլում մկների համագենի արհեստական ձեւափոխման մեխանիզմները:

BBC-ին տված հարցազրույցի ժամանակ գիտնականը պարզաբանել Է, որ իր նկարագրած մեթոդի արդյունավետությունը մոտենում Է 100 տոկոսին:

Ըստ որում գենետիկ հետազոտություններն այնքան են առաջ գնացել, որ «մանկիկների նախագծման» հնարավորությունն արդեն ֆանտաստիկա չԷ, ասում Է նա:

Թոնի Փերիի խոսքով՝ մարդու գենային վերափոխման մեխանիզմները կոչված են վերացնելու հիվանդությունների նախադրյալները, եւ հասարակությունն ու իշխանությունը պետք Է պատրաստ լինեն այս հարցի շուրջը լուրջ բանավեճին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում