Մարզային

ԵՄ-ն ռազմավարական բանավեճ Է սկսում Ռուսաստանի հետ հարաբերությունների շուրջ

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն ռազմավարական բանավեճ Է սկսում Ռուսաստանի հետ հարաբերությունների շուրջ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի հետ հարաբերությունները կդառնան Եվրամիության 28 երկրների արտաքին գործերի նախարարների՝ ընթացիկ տարում առաջին նիստի գլխավոր թեման, որը հունվարի 19-ին տեղի կունենա Բելգիայի մայրաքաղաքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Ռուսաստանի հետ Եվրամիության հարաբերությունները կդառնան ԵՄ-ի արտաքին գործերի խորհրդի գլխավոր թեման: Նախարարներն աշխատանքը կսկսեն Ռուսաստանի շուրջ ռազմավարական բանավեճով»,- հաղորդել է ԵՄ-ի խորհրդի մամուլի ծառայությունը:- Այդ քննարկումը կդառնա Եվրամիության մարտյան գագաթնաժողովում ԵՄ-ի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների շուրջ առաջիկա բանավեճի նախապատրաստումը:

Ըստ ՏԱՍՍ-ի՝ ԵՄ-ն մտադիր է վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունները, ինչի մասին վկայում է ներքին փաստաթուղթը, որը նիստի համար պատրաստել է ԵՄ-ի արտաքին գոծերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: Փաստաթղթից արված քաղվածքների համաձայն, որոնք ներկայացրել են եվրոպական ԶԼՄ-ները, ԵՄ-ն կարող է ՌԴ-ի հետ վերսկսել համագործակցությունը, մասնավորապես, առեւտրի բնագավառում, եթե Մոսկվան զիջումների գնա Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման հարցում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում