«Նոր գիրք»-23. Հրատարակչությունները թարգմանական նոր գործեր են լույս ընծայել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ձեզ ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ձեր դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի վերաբերյալ, ծանոթանալ դասական երկերին և արդի գրականության զարգացման միտումներին: Մեր ցանկերից ընտրեք այն գրքերը, որոնք ձեզ դուր են գալիս և սկսեք ընթերցել:

Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է երկու ուշագրավ թարգմանություն: Հատուկ նախագծի երեք խորագրերում` «Հայ դասական գրականություն», «Ժամանակակից գրականություն», «Մանկապատանեկան գրականություն», հրատարակչություններն այս տարի լույս ընծայած գիրք դեռ չունեն:

ՊԱՈՒԼՈՒ ԿՈԵԼՅՈՒ «ԱՔՐԱՅՈՒՄ ԳՏՆՎԱԾ ՁԵՌԱԳԻՐԸ»

«Աքրայում գտնված ձեռագիրը» Պաուլու Կոելյուի՝ արդեն ճանաչելի գրողական ձեռագրի ու ոճամտածողության հերթական ուշագրավ դրսևորումն է, որտեղ հեղինակը կրկին շեշտը դնում է հավերժական արժեքների քարոզման ու գեղեցիկ մեկնաբանության վրա՝ մարդու մեջ դրանք պահպանված տեսնելու ցանկությամբ: Պորտուգալերենից թարգմանել է՝ Աննա Մարությանը: Գիրքը հրատարակել է «Անտարես»-ը:

Բանաստեղծությունների ժողովածու

ԷԶՐԱ ՓԱՈՒՆԴ «ՏԵՍԱՆՈՂ ԱՉՔԸ»

Ժողովածուն ծաղկաքաղ է Փաունդի վաղ շրջանի ստեղծագործությունից: Անգլերենից թարգմանել է Սամվել Մկրտչյանը: Գիրքը հրատարակել է «Անտարես»-ը:

Ռոզա Գրիգորյան

Հայերեն Русский

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի