Արա Ալոյանը բանաստեղծությունների երկու ժողովածու ներկայացրեց ընթերցասերների դատին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանաստեղծ Արա Ալոյանը հանրությանը ներկայացրեց իր ստեղծագործություններն ամփոփող երկու նոր ժողովածու: Հունվարի 17-ին «Հայ գիրք» գրախանութում տեղի ունեցավ Ալոյանի «Մի լուսացիր» և «Ոտնահետքեր ջրաներկով» բանաստեղծությունների ժողովածուների շնորհանդեսը: Երկու գրքերը 2014 թվականին լույս է ընծայել «Արտագերս» հրատարակչությունը:

Արա Ալոյանն ընդգծեց, որ միանգամից երկու գիրք է հրատարակելը պայմանավորված է վերջին տարիների իր առավել արգասաբեր գործունեությամբ:

«Չկամեցա մեկ գրքով ներկայացնել բոլոր այդ ստեղծագործությունները, որովհետև «Ոտնահետքեր ջրաներկով»-ն զորեղ հավատի միտումներ ունի իր մեջ: Երկրորդը՝ «Մի լուսացիր»-ը, սիրո պատվիրանի պես է հնչում, և ավելի շատ սիրերգություն է հիշեցնում, և այս երկու գրքերի, ինչպես և իմ առաջին ժողովածուի ընդհանրությունը սիրերգությունն ու սերն է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Արա Ալոյանը:

Բանաստեղծի խոսքով՝ իր ընթերցողները տարբեր սեռի, զբաղմունքի և նախասիրությունների մարդիկ են: «Իմ ընթերցողը քնարականի հանդեպ հակում ունեցող մարդն է, հուզվող մարդը»,- հավելեց նա:

Շնորհանդեսի մասնակիցները շնորհավորեցին բանաստեղծին երկու գրքերի լույսընծայման առթիվ՝ մաղթելով նրան նորանոր ստեղծագործական ձեռքբերումներ:

Լրագրող, երաժիշտ, բանաստեղծ Արա Ալոյանը գրում է չափածո և արձակ ստեղծագործություններ: Ալոյանի պոեզիան 90-ականների կեսերից պարբերաբար ներկայացվել է հանրապետական գրական մամուլի հարթակներում, հնչել ռադիոեթերից: Ալոյանն արժանացել է Ռուբեն Սևակի անվան ամենամյա գրական մրցանակին: Էլեկտրոնային և տպագիր մամուլում հանդես է գալիս ինչպես գեղարվեստական ստեղծագործություններով, այնպես էլ հրապարակախոսական հոդվածներով, գրականագիտական ակնարկներով: Ալոյանի ստեղծագործությունները զետեղվել են տարբեր ալմանախներում, ժողովածուներում: 2003 թվականին հրատարակել է «Լույս դառնալուց առաջ» բանաստեղծությունների ժողովածուն:

Հայերեն

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին