Էրեբունու շուկայի տարածքում փլուզում է տեղի ունեցել
2 րոպեի ընթերցում
![Էրեբունու շուկայի տարածքում փլուզում է տեղի ունեցել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2015/01/790644.jpg)
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 17-ին, ժամը 06.35-ին ահազանգ է ստացվել, որ Էրեբունու շուկայի մոտակայքում ջրագծի վթարի հետևանքով տեղի է ունեցել փլուզում (մոտ վեց խանութ). անհրաժեշտ է օգնություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻ նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ ևՃԿԿ ՕԽ-ն:
Պարզվել է, որ ժամը 02.30-ի սահմաններում Էրեբունու փողոցի թիվ 17 հասցեում՝ «Էրեբունու» նախկին շուկայի տարածքում, դեռևս չբացահայտված հանգամանքներում, տեղի է ունեցել փլվածք. նախնական տվյալներով` շինության համար փորված հիմքի եզրաշերտի հողազանգվածը սահել է, ինչից Էրեբունու փողոցի երկայնքով կառուցված խանութներից 5-ը քանդվել և սահել են փոսը (մոտ 15 մ). առկա է ևս 3-ի սահելու վտանգ:
Դեպքի վայրում են գտնվել Էրեբունու համայնքային բաժնի պետը, Էրեբունու ոստիանության պետը, և կոմունալ տնտեսության բաժնի պետը:
Հունվարի 17-ին, ժամը 14.00-ին ահազանգ է ստացվել, որ հունվարի 17-ին ժամը 06.35-ին Երևան քաղաքի Էրեբունի փողոցում տեղի ունեցած փլվածքից բանկոմատ է հայտնվել է փոսում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ: