Ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ Ավետիսյանների ընտանիքի սպանության հանգամանքների բազմակողմանի հետազոտման ուղղությամբ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Գյումրի քաղաքում հունվարի 12-ինԱվետիսյանների ընտանիքի 6 անդամի սպանության եւ 6 ամսական երեխայի սպանության փորձի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով շարունակվում են ակտիվ քննչական եւ դատավարական միջոցառումներ իրականացվել՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտման, առաջ քաշված վարկածները ստուգելու ուղղությամբ։

Քննչական խումբը գտնվում է Գյումրիում, որտեղ ի թիվս այլ քննչական գործողությունների՝ հունվարի 16-ին փորձագետների հետ կատարվել է հանցագործության կատարման վայրի լրացուցիչ զննություն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրինՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ նյութագիտական, դատակենսաբանական, դատաբժշկական, ինչպես նաեւ` դատաձգաբանական, դատահետքաբանական եւ դատաքիմիական համալիր փորձաքննություն։

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ պարզել հանցագործության կատարման վայրին հարակից տարածքներում տեսանկարահանող սարքերի առկայությունը եւ այդպիսիք հայտնաբերելու դեպքում տեսագրությունները ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին։

Բջջային հեռախոսի օպերատորից պահանջվել են Ավետիսյանների ընտանիքի անդամների ելքային ու մուտքային հեռախոսազանգերի վերծանումները՝ նկատի ունենալով, որ քրեական գործով կան հիմքեր ենթադրելու, որ սպանություններն իրականացրած անձը կարող էր հափշտակած եւ օգտագործած լինել նաեւ տուժողների հեռախոսները։

Միջոցներ են ձեռնարկվում պարզելու ինչպես առերևույթ հանցանքը կատարելուց հետո ՌԴ զինծառայողի փախուստի ուղին, նրա հնարավոր թաքստոցները, բռնվելու հանգամանքները, այնպես էլ` նրա շարժը՝ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի տարածքը լքելուց հետո մինչեւ Ավետիսյանների տուն հասնելը:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ քրեական գործով պարզվել է 6 անձի սպանության մեջ մեղադրվողի՝ Ավետիսյանների տուն մուտք գործելու եղանակը. ըստ քննության տվյալների՝ Վալերի Պերմյակովը տուն է մուտք գործել` մուտքի դռան ապակյա բացվածքը շրջանակները հանելու, ապակին կոտրելու միջոցով։

Դեպքի վայրում կատարված զննության եւ լրացուցիչ զննության արդյունքում հայտնաբերվել է 28 հատ պարկուճ, 2 հատ չկրակված գնդակ, մեկ հատ պահունակ՝ փամփուշտներով, «AKC 74» տեսակի ինքնաձիգ, ՌԴ զինված ուժերի տարբերանշանով զինվորական համազգեստ։

Նախաքննությունը շարունակվում է։

Հայերեն English Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան