Խճանկար

Ամերիկուհին մի քանի օր բնակվել է հիպերմարկետում

1 րոպեի ընթերցում

Ամերիկուհին մի քանի օր բնակվել է հիպերմարկետում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միչիգանի բնակչուհին նվազագույնը երկու օր անցկացրել է Walmart հիպարմարկետում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, ոստիկանները 45-ամյա կնոջը, ում անունը չի նշվում, հայտնաբերել են խանութի հետևի հատվածում՝ ականջակալներով:

Հիպերմարկետի մենեջերը դիմել է ոստիկանությանն այն բանից հետո, երբ մի քանի անգամ խնդրել է կնոջը դուրս գալ խանութից, սակայն նա հրաժարվել է: Ոստիկանի խոսքով` ամերիկուհին խոստովանել է, որ մի քանի օր մնացել է հիպերմարկետում: Խանութի տեսախցիկների տեսագրութունները վկայում են այն մասին, որ նա բնակվել է այնտեղ 2-ից 4 օր:

Կինը ոստիկաններին պատմել է, որ հիպերմարկետ է գնացել որդու հետ վիճելուց հետո: Նա մեղադրվել է խուլիգանության մեջ:

Հիպերմարկետում նմալու ժամանակահատբածում ամերիկուհին ոչինչ չի գողացել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում