Խճանկար

Քեմբրիջի դքսուհին 2015թ.-ին առաջին անգամ ներկայացել է հանրությանը

1 րոպեի ընթերցում

Քեմբրիջի դքսուհին 2015թ.-ին առաջին անգամ ներկայացել է հանրությանը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քեմբրիջի դքսուհին, Քեյթ Միդլթոնը, ով հղի է, 2015թ.-ին առաջին անգամ ներկայացել է հանրությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելովThe Daily Mirror թերթը, նա այժմ գտնվում է հղության 6-րդ ամսում: Դքսուհին իրThe Art Room բարեգործականկամզակերպության նախագծի շրջանակներում այցելել է Լոնդոնի տարրական դպրոց:

Քեյթն այդ միջոցառման համար ընտրել է Madderson` հղիների համար մասնագիտացված բրենդի զգեստ:

Քեմբրիջի դքսուհուն աշակերտները և աշխատակիցներն ընդունել են բացականչություններով և ծափահարություններով:

Հյուրին նրանք ցույց են տվել արվեստի սենյակը, որտեղ երեխաներին օգնում են հաղթահարել կյանքի դժվարությւոններն` արվեստի միջոցով:

Միջոցառմանը նաև ներկա է գտնվել նկարիչ Գրեյսոն Պերրին, ով նույնպես ներկայացել է ոճային հագուստով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում