12 տարի առաջ կորած Beagle 2 զոնդն անվնաս հայտնաբերվել Է Մարսի վրա

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 12 տարի առաջ կորած Beagle 2 զոնդն անվնաս հայտնաբերվել Է Մարսի մակերեւույթի վրա: Այն փչացած չԷ, եւ, ըստ երեւույթին, հաջող վայրԷջք Է կատարել: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 16-ին հայտնել Է Մեծ Բրիտանիայի Տիեզերական գործակալության գործադիր տնօրեն Դեւիդ Փարկերը:

Այն, որ ապարատը հաջողությամբ վայրԷջք Է կատարել Կարմիր մոլորակի մակերեւույթին, վկայում են NASA-ի նոր լուսանկարները, նշել են Մեծ Բրիտանիայի Տիեզերական գործակալությունում: Ըստ երեւույթին, կապի մեջ մտնելուն նրան խանգարել Է արեւամարտկոցներով պանելների ոչ լրիվ բացումը, ճշտել Է BBC հեռուստառադիոընկերությունը:

ՏԱՍՍ-ը հիշեցնում Է, որ 2003 թվականի վերջին Beagle 2-ն անջատվել Էր իր Mars Express տանող հրթիռից եւ հասել Մարսի մակերեւույթ: Սակայն, չնայած բազմաթիվ փորձերին, Եվրոպայի տիեզերական գործակալությանը չԷր հաջողվել կապ հաստատել դրա հետ, եւ գիտնականները եզրակացրել Էին, որ կոշտ հարվածի հետեւանքով ապարատը կորստի Է մատնվել:

Հայերեն Русский

Հայաստանը դիրքավորվում է որպես միջազգային բարձր մակարդակի միջոցառումներ հյուրընկալող երկիր. Փաշինյան

Հոկտեմբերի 19-ը Հրթիռային զորքերի և հրետանու օրն է

Հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

COP17-ի շրջանակում Երևան է ժամանել Պեկինի փոխքաղաքապետի գլխավորած պատվիրակությունը

Մակրոնը խոստացել է պատասխանատվության ենթարկել բռնություններ իրականացնող ցուցարարներին

COP17-ը կարող է կարևոր ներդրում ունենալ Հայաստանի անտառների և կենսաբազմազանության պահպանության գործում․ Գագիկ Սուրենյան

Իսրայելը Սպիտակ տանն ավելի մեծ բարեկամ չի ունեցել. Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Թրամփին աջակցության համար

ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է Ավստրալիայի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի հետ

Դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալել է պաշտոնական ընթրիք՝ Մերիդիան միջազգային կենտրոնի գլխավոր հանդիսությանն ընդառաջ

«Նոր գիրք»-39/26.      Սենկևիչ,  Հովհաննիսյան, Հաուզել