Խճանկար

New Horizons ապարատը Պլուտոնից նվազագույն հեռավորությամբ կթռչի հուլիսի 14-ին. NASA

1 րոպեի ընթերցում

New Horizons ապարատը Պլուտոնից նվազագույն հեռավորությամբ կթռչի հուլիսի 14-ին. NASA

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան New Horizons («Նոր հորիզոններ») տիեզերական ապարատը, որը կատարում Է դեպի Պլուտոն՝ պատմության մեջ առաջին ճանապարհորդությունը, այդ թզուկ մոլորակից նվազագույն հեռավորությամբ կթռչի հուլիսի 14-ին: Ինչպես հաղորդել Է NASA-ն, մասնագետներն ստուգել են միջմոլորակային կայանի սարքերի լրացուցիչ համալարումը, որը հունվարի 25-ին կսկսի Պլուտոնի նկարահանումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մարդկությունն առաջին անգամ կարող Է մոտ տարածությունից ստանալ այդ սառը եւ չուսումնասիրված աշխարհի պատկերները, որը գտնվում Է մեր Արեգակնային համակարգում»,- հայտարարել Է NASA-ի մոլորակային հետազոտությունների բաժնի տնօրեն Ջիմ Գրինը: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ նա նշել Է, որ New Horizons-ին գլխավոր նպատակից բաժանում Է ընդամենը 220 միլիոն կիլոմետր երկարությամբ հեռավորություն, որը կարող Է բոլորովին փոքր թվալ արդեն անցած ուղու համեմատությամբ: Ապարատն արձակվել Է 2006 թվականի հունվարի 19-ին եւ այդ ժամանակվանից ի վեր տիեզերական տարածությունում հաղթահարել Է շուրջ 5 միլիարդ կիլոմետր հեռավորություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում