Խճանկար

Google-ը դադարեցնում Է Google Glass ակնոցի արտադրությունը

1 րոպեի ընթերցում

Google-ը դադարեցնում Է Google Glass ակնոցի արտադրությունը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Google ընկերությունը հայտարարել Է Google Glass փորձարարական տեխնոլոգիայի՝ թափանցիկ դիսփլեյով եւ խցիկով հանդերձված ակնոցի արտադրությունը դադարեցնելու մասին: Այս որոշման պատճառ են դարձել գնի, ինչպես նաեւ օգտատերերի անձնական տվյալների պաշտպանության հարցերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Google Glass-ի բետա-տարբերակն ԱՄՆ-ի խանութների վաճառասեղաններին Է հայտնվել մայիսին, դրա արժեքը կազմել Է մեկուկես հազար դոլար:

Առաջին անգամ Google Glass սարքը, որն ակնոցի ապակիներին պատկերում Է Համացանցի բովանդակությունը, ներկայացվել Է 2012 թվականին ընկերության շնորհանդեսի ժամանակ:

Սարքը կարելի Է օգտագործել լուսանկարման եւ տեսանկարահանման, ինչպես նաեւ Էլեկտրոնային փոստի եւ սոցիալական ցանցերի միջոցով՝ նկարահանված նյութի առաքման համար: Սարքը կառավարելիս օգտագործվում են ձայնային հրամաններ:

Ամբողջ տեղեկատվությունը հայտնվում Է ակնոցի մեջ ներսարված ոչ մեծ թափանցիկ Էկրանին:

Ընկերությունում նշում են, որ խոսքը վերաբերում Է նախագծի սոսկ ժամանակավոր դադարեցմանը, սակայն կատարելագործված տարբերակի թողարկման ժամկետը որոշված չԷ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում