Խճանկար

Կատուն փրկել Է մանկիկին եւ դարձել ԶԼՄ-ների հերոսուհին

1 րոպեի ընթերցում

Կատուն փրկել Է մանկիկին եւ դարձել ԶԼՄ-ների հերոսուհին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օբնինսկում սիբիրյան ցեղատեսակի Մաշկա կատուն փրկել Է սառնամանիքին փողոցում տուփի մեջ թողնված մանկիկին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ռուսական լրատվամիջոցներին:

Կատուն մի քան ժամ տաքացրել Է 2 – 3 ամսական տղային: Տեղացի բնակիչները պատմում են, որ Մաշկան նաեւ մլավել Է՝ փորձելով գրավել մերձակա տան բնակիչների ուշադրությունը:

Ի վերջո երեխային հայտնաբերել են եւ տարել հիվանդանոց, որտեղ պարզվել Է, որ նրա մոտ բացակայում են գերսառեցման նշանները:

Շտապ օգնության բժիշկները ՌԵՆ ՏՎ հեռուստաալիքին պատմել են, որ կենդանուն այնքան Է հուզել երեխայի ճակատագիրը, որ որոշ ժամանակ Մաշկան վազել Է շտապօգնության մեքենայի հետեւից:

Ոստիկանությունը որոնում Է երեխայի ծնողներին: Daily Mail բրիտանական հրատարակությունը նշում Է, որ տեղացի բնակիչները կատվին բառացիորեն հեղեղել են կերով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում