Խճանկար

2004 BL86 աստղակերպը Երկրին կմոտենա հունվարի 26-ին. NASA

2 րոպեի ընթերցում

2004 BL86 աստղակերպը Երկրին կմոտենա հունվարի 26-ին. NASA

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2004 BL86 ոչ մեծ աստղակերպը՝ 500 մետր տրամագծով եւ 157 միլիոն տոննա զանգվածով, Երկրին կմոտենա այս տարվա հունվարի 26-ին՝ վտանգ չներկայացնելով մեր մոլորակի համար եւ թռչելով Լուսնից մինչեւ Երկիր երեք տարածություն հեռավորության վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Փասադենայում NASA-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիայի մամուլի ծառայությունը:

«Դեկտեմբերի 26-ին 2004 BL86 աստղակերպը Երկրին կմոտենա այնպիսի հեռավորությամբ, որով նա մեր մոլորակին չի մոտեցել վերջին առնվազն 200 տարվա ընթացքում: Ու թեեւ այն մոտ ապագայում ոչ մի կերպ չի սպառնում Երկրի անվտանգությանը, խոշոր աստղակերպի այդքան մոտիկ անցումը մեզ բացառիկ հնարավորություն Է ընձեռում դիտարկել այն, ուսումնասիրել դրա մակերեւույթը եւ նոր բաներ իմանալ»,- լրագրողներին պարզաբանել Է երկրամերձ օբյեկտների ծրագրի տնօրեն Ջոն Եմանսը Ռեկատիվ շարժման լաբորատորիայից:

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ նա ասել Է, թե NASA-ն կփորձի աստղակերպը «ճառագայթահարել» միկրոալիքային ճառագայթման միջոցով՝ ստանալու աստղակերպի բարձր ճշգրտության լուսանկարներ եւ 3D-մոդելը, ինչպես նաեւ ուսումնասիրելու դրա ներքին կառուցվածքը եւ այդ երկնային մարմնի տարբեր հատվածների խտությունը: Այսօրվա դրությամբ, ինչպես նշել Է Լաբորատորիայի մեկ այլ ներկայացուցիչ՝ Լանս Բեները, աստղագետները գործնականում ոչինչ չգիտեն այդ երկնային մարմնի կառուցվածքի եւ նկարագրի մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում