2017 թվականին ԱՄՆ-ի ճանապարհներին կարող են հայտնվել անվարորդ ավտոմոբիլներ. Google

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առանց վարորդի մասնակցության տեղաշարժվող ավտոմեքենաներն ԱՄՆ-ի ընդհանուր օգտագործման ճանապարհներին կարող են հայտնվել արդեն երկու տարի հետո: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Դետրոյտում (Միչիգանի նահանգ) այս կարծիքն Է հայտնել Քրիս Ուրմսոնը, որը գլխավորում Է Միացյալ Նահանգների Google կորպորացիայի՝ նման փոխադրամիջոցների ստեղծման համար անհրաժեշտ տեխնոլոգիաների մշակման ստորաբաժանումը:

«Խոսքը վերաբերում Է երկու, գուցե հինգ տարվան»,- հայտարարել Է Ուրմսոնը՝ ելույթ ունենալով այս շաբաթ բացված Հյուսիսամերիկայան միջազգային ամենամյա ավտոսալոնում: Նա նշել Է, որ համակարգիչներով կառավարվող ավտոմեքենաներն սկզբնական շրջանում, ամենայն հավանականությամբ, կշահագործվեն սոսկ թեստային ռեժիմով, եւ դրանցում, համենայն դեպս, կգտնվի վարորդ: Ուրմսոնի կարծիքով՝ ազատ ձեռքբերման համար դրանք մատչելի կլինեն փոքր-ինչ ավելի ուշ:

Google Inc.-ն ամերիկյան կորպորացիա Է, որն ժողովրդականության ցուցանիշով աշխարհում առաջին Google որոնողական համակարգի սեփականատերն Է: Բացի ինտերնետ-որոնիչից, Google-ն ունի YouTube տեսահոստինգը, Gmail փոստային ծառայությունը, Google+ սոցիալական ցանցը: Ընկերությունը նաեւ շարժական սարքերի համար Android գործառնական համակարգի մշակողն Է: NASDAQ սակարանում ընկերության կապիտալացումը կազմում Է 360,43 մլրդ դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Հայաստանը դիրքավորվում է որպես միջազգային բարձր մակարդակի միջոցառումներ հյուրընկալող երկիր. Փաշինյան

Հոկտեմբերի 19-ը Հրթիռային զորքերի և հրետանու օրն է

Հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

COP17-ի շրջանակում Երևան է ժամանել Պեկինի փոխքաղաքապետի գլխավորած պատվիրակությունը

Մակրոնը խոստացել է պատասխանատվության ենթարկել բռնություններ իրականացնող ցուցարարներին

COP17-ը կարող է կարևոր ներդրում ունենալ Հայաստանի անտառների և կենսաբազմազանության պահպանության գործում․ Գագիկ Սուրենյան

Իսրայելը Սպիտակ տանն ավելի մեծ բարեկամ չի ունեցել. Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Թրամփին աջակցության համար

ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է Ավստրալիայի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի հետ

Դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալել է պաշտոնական ընթրիք՝ Մերիդիան միջազգային կենտրոնի գլխավոր հանդիսությանն ընդառաջ

«Նոր գիրք»-39/26.      Սենկևիչ,  Հովհաննիսյան, Հաուզել