Խճանկար

Ֆիզիկական ակտիվության պակասը ճարպակալումից ավելի վտանգավոր Է. գիտնականներ

1 րոպեի ընթերցում

Ֆիզիկական ակտիվության պակասը ճարպակալումից ավելի վտանգավոր Է. գիտնականներ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտնականները եկել են այն եզրակացության, որ եվրոպացիների շրջանում ֆիզիկական ակտիվության պակասը երկու անգամ ավելի հաճախ Է մահվան պատճառ դառնում, քան ճարպակալումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Հետազոտության տվյալների համաձայն, որը հրապարակվել Է Clinical Nutrition ամերիկյան բժշկական հանդեսում, Եվրոպայում տարեկան շուրջ 600 հազար մարդ Է մահանում հենց ֆիզիկական ակտիվության անբավարարության հետ կապված հիվանդություններից:

Մինչդեռ ճարպակալման հետ կապված հիվանդություններից կրկնակի պակաս մարդիկ են մահանում՝ մոտավորապես 300 հազար:

Գիտնականները հավաստիացնում են, որ օրական արագ տեմպով 20-րոպեանոց զբոսանքը նստակյաց ապրելակերպով պայմանավորված հիվանդությունների լավագույն կանխարգելումն Է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում